15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

՛՛ Ամեն ինչ էլ անելու ենք… ՛՛ սկսեցին շապիկ, գլխարկ բաժանելով /վիդեո/

Մինչ Ազատության հրապարակում կմեկնարկեր  “Ժառանգության” հանրահավաքը, քիչ ներքեւ` ՛՛Հյուսիսային պողոտայում՛՛ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում  “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը ակցիա էր նախաձեռնել: Կուսակցության քաղխորհրդի անդամները, ԱԺ պատգամավորները, Երեւանի ավագանու ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը երեւանցիներին բաժանեցին կուսակցության խորհրդանիշներով շապիկներ եւ գլխարկներ:

Նրանք անցորդներին հարցնում էին անունները, մակագրում շապիկների վրա եւ նվիրում: “Սկսենք Երեւանից” կարգախոսն է շապիկների վրա եւ Նաիրա Զոհրաբյանի խոսքով, պիտի սկսեն բոլորից: Չնայած կարկուտին` ԲՀԿ-ն ավարտին հասցրեց ակցիան: Henaran.am-ի դիտարկմանը, թե սա չի՞ կարող համարվել ընտրակաշառք, Զոհրաբյանն ասաց, որ պարզապես ակցիա է:

Քաղաքացիները վերցնելով շապիկներն ու գլխարկները` փորձում են նաեւ պարզել, թե ինչ է անելու ԲՀԿ-ն հաղթելու դեպքում: Մասնավորապես մի տիկին բարձրացրեց փողոցային առեւտրի կարգավորման հարցը, որին հետեւեց Օսկանյանի լակոնիկ պատասխանը`”Ամեն ինչ էլ անելու ենք”:

ԲՀԿ ակցիային մասնակցեցին նաեւ  օլիմպիական չեմպիոններ Նազիկ Ավդալյանը, Արսեն Ջուլֆալակյանը:

ԲՀԿ քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանի հարցազրույցի մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ