03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

՛՛Դաշնակցությունը՛՛` Րաֆֆու իրենց ուղղված մեղադրանքների մասին /վիդեո/

”Րաֆֆի Հովհաննիսյանն այդ նույն հանրահավաքի ժամանակ այլ արտահայտություն էլ է արել , որ չկա ՀՅԴ, ”Ժառանգություն՛՛, սակայն մենք այդպես չենք կարծում: 

Մենք ի սկզբանե ասել ենք, որ պատարստ ենք միասին՝ տանդեմով պայքարել և գնալ մինչև վերջ, բայց որոշումները պիտի քննարկվեն նախապես, պիտի ընդունվեն համատեղ, որովհետև տեր կանգնելու համար պիտի հասկանաս դրանք”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը` ի պատասխան Հովհաննիսյանի` ապրիլի 9-ի հանրահավաքին հնչեցրած հարցին, թե ուր են ժողովրդի կողքին կանգնող ուժերը, այդ թվում ՀՅԴ-ը:

Համբարձումյանը հստակեցրեց, որ ամբիցիաների պատճառով չէ, որ ապրիլի 9-ին Ազատության հրապարակում չեն եղել: ”Ցանկացած ուժ տեր պիտի կանգնի այն որոշումներին, որոնց մասնակից է եղել, եթե դու տեղյակ չես այդ որոշումների մասին, որոշումների հնարավոր հետևանքների մասին, չես կարող նաև պատասխանատվություն ստանձնել դրանց համար”,-ասաց:

Հարցին, ամեն դեպքում սրանք բավարա՞ր պատճառներ են, որ ՀՅԴ-ը չլինի ժողովրդի կողքին, Համբարձումյանը պատասխանեց.

”Մենք չենք ունեցել ընդհանուր հայտարար, հետևաբար մենք փորձել ենք աջակցել այն դեպքերում, որ նպատակահարմար ենք գտել, և չենք աջակցել այն դեպքերում, երբ այդ որոշումները մեզ համար անընդունելի կլինեն:

Հրապարակում լինելը ինքնանպատաակ չի, եթե այնտեղ ես, պիտի քո ասելիքը ասես, ուղղությունը ցույց տաս և մարդկանց առաջնորդես, ոչ թե առաջնորդվես ամբոխային տրամադրություններով: Մենք մտավախություն հայտնեցինք, որ անհստակ, ոչ տեսանելի, անծրագիր ճանապարհներով պայքարը հղի է երկու վտանգներով` մեծ հիասթափություն և արյունահեղություն, մեր պատկերացրած ճանապարհը ոչ սա է, ոչ էլ նա: Մենք պատկերացնում ենք այլ ուղի”: 

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը ձեռնպահ մնաց գնահատակնից, արդյոք Հովհաննիսյանը Բաղրամյան պողոտան լքելով՝ դարձավ ՛՛քաղաքական դիակ՛՛,  ասաց. ”Բայց մի բան ակնհայտ է, նախագահական ընտրությունների ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին ավելի շատ դեմ սկզբունքով ձայներն էին, ընդդիմության խտացված ձայները, իսկ հիմա մարդիկ, որ հրապարակում են, ներկայացնում են տարբեր քաղաքական ուժեր, պարզապես այդ ճանապարհով վիճակը շտկելու ելք են գտնում, նաև շատ դաշնակացականներ:

Ինձ համար անհասականալի է ապրիլի 9-ին  ոստիկանապետի հետ Ծիծեռնակաբերդում մոմավառության արարողությունը: Եթե ամսի 9-ի մեծ ակնկալիքը, խոստումը պիտի հանգեր Ծիծեռնակաբերդում` ոստիկանապետի հետ մոմ վառելով, ես առնվազն դա չեմ հասկանում”:

Ինչ է սպասվում այս շարժմանը, ըստ Համբարձումյանի, ընթացքը ցույց կտա: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանն ու ”Ժառանգությունը” համապատասխպան հետևություններ անեն, հասկանան, որ միանձնյա որոշումները ոչ մի լավ բանի չեն տանում, ապա ՀՅԴ-ը միգուցե աջակցի շարժմանը: 

Ամբողջական զրույցը` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ