14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Բագրատյանին հրավիրել ենք, բայց չի եկել. Զուրաբյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ՀԱԿ համագումարի ժամանակ լրագրողների հետ զրույցում անհեթեթ համարեց այն հարցը, թե որ քաղաքական ուժերին են հրավիրել, ում՝ ոչ:

”Կարևոր հարց ենք լուծում այստեղ, 1800 մարդ է անդամագրվելու Հայ Ազգային Կոնգրես կուսակցությանը, դուք փոխարենը նպատակների, ծրագրի մասին հարցնեք, անձնավորում եք”,-ասաց Զուրաբյանը` ավելացնելով, որ հրավիրել են այն քաղաքական ուժերին, որոնց հարմար են գտել և որոնց հետ աշխատել են: Այն դիտարկմանը, թե ”Ժառանգությանը” հրավիրե՞լ են, պատասխանեց` ոչ: ”Նրանք էլ մեզ իրենց համագումարին չէին հրավիրել”,-հավելեց:

Henaran.am-ի հարցին, թե ՀԱԿ-ը աշխատել է Հրանտ Բագրատյանի կուսակցության հետ և այսօր ”Ազատություն” կուսակցությունն էլ ներկա չէ, Զուրաբյանն արձագանքեց. ”Ճիշտն ասած, ”Ազատությանը”, Բագրատյանին հրավիրել ենք, թե ինչու չկան, չեմ կարող ասել”:

Ինչ վերաբերում է անհատներին` Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, ապա Զուրաբյանը խորհուրդ տվեց ուրիշից հարցնել այդ մասին` առանց մասնավորեցնելու, թե ով է  այդ ուրիշը: 

Հիշեցնենք, որ հրավիրյալների թվում են ԲՀԿ-ը, ՀՅԴ-ը: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ