15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Երևանցիները ավելի շատ են ընթերցում

Ապրիլի 15-22-ը Երևանում կմեկնարկի միջազգային գրադարանային շաբաթը: Այս մասին այսօր ”Հենարան” ակումբում հայտարարեցին ”Խնկո ապոր” անվան գրադարանի տնօրեն Ռուզաննա Տոնոյանը և  Ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը:

Շաբաթվա ընթացքում գրադարաններում կկազմակերպվեն բաց դասեր, ընթերցանության ժամեր, ներկա կլինեն հանրապետության բոլոր գրադարանների ներկայացուցիչներ: Այս տարվա կարգախոսն է ”Գրադարանն այժմ նաև թվային”:

Տոնոյանը նշեց, որ վերջին տարիներին պետությունն ավելի մեծ ուշադրություն է դարձնում գրադարաններին, տեխնիկան  ու ժամանակակից գրականության վերազինում է կատարվել: Սակայն մասնագիտական գրականության խնդիր կա:

Այդ խնդիրները հիմնականում մարզերում ու գյուղական համայնքներում են առկա: Տոնոյանի խոսքով` գրադարանների նկատմամբ հետաքրքրությամբ մշտապես աչքի են ընկել մարզերի բնակիչները, սակայն քանի որ այնտեղ այդ խնդիրները կան, գրքերի թիվը քիչ է, ներկայումս ավելի երևանցիների ընթերցողների թիվը ավելի շատ է:

Ղազարյանը հավելեց, որ Երևանի գրադարաններին այս տարի քաղաքապետ Տարոն Մարգարյանը 
1400 կտոր նոր գրականություն է հատկացրել:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ