Անջելինա Ջոլին ցնցել է “մեծ ութնյակի” ԱԳ նախարարներին /վիդեո/
Անջելինա Ջոլին ելույթ է ունեցել Լոնդոնում կայացած “մեծ ութնյակի” ԱԳ նախարարների հանդիպմանը: G8-ի ԱԳ նախարարները քննարկելիս են եղել Կորեական թերակղզում տիրող իրավիճակը, սակայն Ջոլիին հաջողվել է ուշադրությունն ուղղել դեպի այլ կոնֆլիկտային տարածքներ, որոնք ունեն Եվրոպայի օգնության կարիքը:
Դերասանուհին, ով գագաթաժողովին ներկա է գտնվել որպես ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնախմբի բարի կամքի դեսպան, կոչ է արել կոնֆլիկտային տարածքներում բնակվող կանանց պաշտպանել բռնություններից:
“Նրանք, ովեքր բռնության են ենթարկվել` Բոսնիայից մինչեւ Կոնգո, ասում են ինձ. “Մենք զգում ենք, որ աշխարհն ընդհանրապես չի մտածում մեր մասին: Ով կարող է նրանց մեղադրել դրա համար: Նրանք եկար ժամանակ եղել են պատերազմի զոհեր, նրանք մեղավոր չեն եղել այդ բռնությունների մեջ, սակայն կրել են այդ ցավն իրենց ներսում: Այսօր նրանց ձայնը վերջապես լսվեց”,-գագաթաժողովի մասնակիցները դերասանուհու անկեղծ ելույթից հետո, բուռն ծափահարել են նրան:
Ջոլին որոշել էր ելույթ ունենալ քաղաքական գործիչների առջեւ Կոնգոյի Հնարապետությունից վերադառնալուց հետո, որտեղ նա հանդիպել էր փախստականների հետ: