29 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստան-Ուկրաինա` նոր հեռանկարներ

Ավարտվել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի եռօրյա այցը Ուկրաինա, որի ընթացքում նախարարը հանդիպում է ունեցել Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Դմիտրի Տաբաչնիկի հետ:  Քննարկման օրակարգում են եղել կրթական համագործակցության ընդլայնման և երկկողմանի հարաբերությունների խորացման հարցերը` հատկապես միջբուհական համագործակցության ոլորտում: Կողմերը ներկայացրել են երկու երկրներում ընթացող կրթական բարեփոխումների ընթացքը և կուտակած փորձը: Քննարկվել […]

Հայաստանում բոլորը բոլորին գցում են

“Ոնց անենք, որ իրարից չտանենք”,-Ղարաբաղ կոմիտեի ստեղծման ակունքներում կանգնած Աշոտ Մանուչարյանը գտնում է, որ Հայաստանում բոլորը բոլորին “գցում” են անխտիր` իրարից տանելու մթնոլորտ է: Ըստ Մանուչարյանի` պետք է արագ հաղթահարել երկրում ստեղծված այս իրավիճակը, քանի որ Հայաստանը դադարել է խոշոր հայկական պետություն լինելուց.” Ռուսաստանում այսօր ավելի շատ հայեր են ապրում, քան Հայաստանում: Հայաստանը այս վիճակում […]

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում պետք է հիմնվել դատական ակտերի վրա

Սահմանադրական դատարանի խորհրդական, ‘’Սահմանադրական իրավունքի կենտրոն’’ խորհրդի նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին, նշեց, որ խնդրի լուծման համար պետք է ուշադրություն դարձնել դատական ակտերին, քանի որ պետությունները հիմնվում են հենց այդ ակտերի վրա, այլ ոչ պատմական փաստերի: “Նույն Հոլոքոստի ապացուցման հիմքում ընկնում է Նյուրնբերգյան դատարավարությունը, […]

“Ձեզ համար, կանայք” անվճար բուժօգնության առողջապահական ակցիան կշարունակվի

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանձնարարվել է խիստ ուշադրություն դարձնել հաղորդուղիների անցկացումից հետո ասֆալտբետոնե ծածկի վերականգնման աշխատանքների որակի ապահովմանն ու հայտնաբերված թերությունները վերացնել կապալառու կազմակերպության միջոցներով: “Ձեզ համար, կանայք” անվճար բուժօգնության առողջապահական ակցիայի մասով զեկուցվել է, որ շարունակվում է  նախապես հերթագրված կանանց տրամադրվող բուժօգնությունը և, քաղաքապետի հանձնարարության համաձայն, կավարտվի միայն բոլոր հերթագրվածներին […]

Նվիրենք կյանք 4-ամյա Սաթենիկին

“Ինձ կյանք նվիրիր” նախաձեռնությունը հայտնում է, որ 4-ամյա Սաթենիկի մոտ 2012 թվականի հոկտեմբերին հայտնաբերվել է արյան քաղցկեղ: Այժմ նա բուժման երկրորդ փուլում է, ստանում է քիմիա: Բուժումը ավարտելու համար անհրաժեշտ է նրան տեղափոխել Գերմանիա: Երեխայի ծնողները դիմում են բոլորին՝ Սաթենիկի կյանքը փրկելու հարցում օգնություն ցուցաբերելու խնդրանքով:  Հեռ․՝ (+37455) 738867, (+37493) 738867: HSBC բանկում բացված են հաշվեհամարներ՝ Beneficiary […]

“Էշի տեղ եք դնում …” /վիդեո/

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը քաղաքական քարոզչություն է իրականացնում: Այս մասին “Հենարանին” հայտնում են “Երիտասարդ ընդվզում” շարժումից: Դիտեք տեսանյութը: Տեսանյութը ներկայացնում ենք առանց խմբագրման: Տեսանյութում տեղ գտած անպարկեշտ արտահայտությունների համար հայցում ենք ընթեցողի ներողամտությունը:

Վովան կրկնեց Վանոյին

՛՛Ազգային անվտանգություն՛՛ կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը կարծում է, որ ներքին քաղաքական կյանքում տեղի ունեցած իրադարձությունները իշխանության կազմում էական փոփոխությունների չեն տանելու: Սակայն նախագահական ընտրություններն ու Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժումը ահազանգ է իշխանություններին: ՛՛Ես չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, սակայն նախագահական ընտրություններին այդ հինգ հարյուր հազար մարդու ձայնը դեմ էր իշխանություններին՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իսագուլյանը: […]

Երկու օր առաջ է հանդիպել Տեր-Պետրոսյանի հետ /վիդեո/

Ներքին գործերի նախկին նախարար, ՀՀՇի հիմնադիր Վանո Սիրադեղյանի կինը` Ռուզաննա Տոնոյանը շփվում է ամուսնու նախկին ընկերների ու գործընկերների հետ: Այս դեպքում բարեբախտաբար տեղի չի ունեցել այն, ինչին ականատես ենք լինում սովորաբար: Պաշտոն ունես մարդ ես, պաշտոն չունես` ընդունիր շրջապատիդ  “հրաժարականը”` “առնետավազքի” տեսքով: Համենայն դեպս տիկին Տոնոյանն այդպես է ասում. ”Բարի-դրացիական նորմալ հարաբերություններ են բոլորի հետ, […]

“Ստուգում եմ բացակաների քվեարկությունը”

Հայաստանում շատերը կասկածում են ընտրությունների ազնվությանն ու լեգիտիմությանը, քանի որ չեն վստահում ընտրողների ցուցակների ճշգրտությանը` համարելով դրանք քվեարկության արդյունքները կեղծելու հիմնական գործիք: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը նախաձեռնում է քարոզարշավ՝ “Ստուգում եմ բացակաների քվեարկությունը” կարգախոսով, որի նպատակն է վերականգնել Հայաստանի քաղաքացիների վստահությունը ընտրությունների ինստիտուտի նկատմամբ: Քարոզարշավի շրջանակում կազմակերպվում է ստորագրահավաք` ներկայացնելու ընտրություններին մասնակցող անձանց ստորագրած ցուցակների […]

Տրակտորիստը կտրել է Henaran.am-ի կապը

Հարգելի ընթերցողներ, Henaran.am լրատվական կայքը այսօր վաղ առավոտից չէր գործում` Ինտերնետային կապի պատճառով: Մեր տեղեկություններով վթարվել է կայքի սերվերի ինտերնետային մալուխը: Մեր մասնագետները տեղեկացնում են, որ տրակտորիստը պատահաբար վնասել է մալուխը: Հայցում ենք ընթերցողների ներողամտությունը:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի