22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

“”Հանրապետականի” տղերք, ձեզ խելոք պահեք, Արամից լավ տղա չլինեք”

Երևանի ավագանու քարոզարշավի շրջանակներում ՀԱԿԿ-ը այսօր` ապրիլի 23-ին հանդիպեց Արաբկիր համայնքի ընտրողների հետ: Նրանց քարոզարշավը մեկնարկեց “Կրիմինալ Հայաստանը գնում է ընտրությունների” հայտարարությամբ: Հայտարարության հեղինակը ՀԱԿ պատգամավոր, ՀԱԿԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն էր:

Պատգամավորը խոսեց երեկ Աջափնյակում տեղի ունեցած միջադեպից և հայտարարեց, որ դրա հետևում իշխանական ուժերն են կանգնած:

“Երեկ “հանրապետականի” ոհմակները հարձակվել են մեր երեխեքի վրա` ամուսնական երիտասարդ զույգի վրա: 25-ամյա կինը փորձել է 30 ավազակի ձեռքից ազատել իր ամուսնուն,-պատմեց Արամ Մանուկյանը հավելելով,-սա արվում է, որ դու ընտրության չգնաս: Նորից եմ ասում “հանրապետականի” տղեք, Ձեզ խելոք պահեք, մեզնից լավ տղերք չլինեք, մենք ենք այս երկրի տերը, հանցագործը երկրի տեր չի կարող լինել”:

Արաբկիրցի ավագանու թեկնածու Զոյա Թադևոսյանը նշեց, որ Տարոն Մարգարյանը պատահական է դարձել քաղաքապետ. “Բերեցին էս խեղճ տղային, որ ծառայի այս իշխանություններին և նա մինչև վերջ խրվեց այս ճահիճի մեջ”:

Տիկին Զոյան հայտարարեց, որ իրեն էլ են սպառնացել Ավանում. “Կաթը դեռ բերաններին չչորացած տղաներ եկել, ինձ ասում են` դու ով ես, որտեղից ես եկել: Մենք ենք ավանի տերը”:

Ավագանու ՀԱԿԿ թեկնածուները կոչ են անում իրենց ընտրողներին չվախենալ և միանալ իրենց պայքարին:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ