07 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Businessgame-ը` ձկնաբուծությանը

 Ապրիլի 6-ին Tom Collins PUB-ում մեկնարկեց Businessgame նորարարական-ինտերակտիվ երիտասարդական խաղը: Այն կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ “Մերքեթինգի (շուկայագիտության) հայկական ակումբ” ՀԿ-ն։ Businessgame-ը բիզնես գործունեության սիմուլյատոր է. բանկի տոկոսները, ապրանքների գները եւ այլ թվային ցուցանիշներ գործակիցներով համապատասխանում են ՀՀ շուկայում առկա թվերին: Բիզնես խաղի առաջին ծրագիրը նվիրված է ՀՀ ձկնաբուծության ոլորտին։ Ինչպես նշեց Մերքեթինգի հայկական […]

Նեղացած է առաջին նախագահից. թող իր տիկին Լյուդմիլայի կողքը նստի /վիդեո/

”Ազատության” հրապարակում ապրիլի 5-ի հանրահավաքի ներկա մարդիկ ապրիլի իննին ևս հրապարակում են լինելու ու մասնակցելու են ”Ժառանգության” առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությանը: Նրանցից ոմանք հույս ունեն, որ այդ օրը իշխանափոխություն է լինելու, իսկ մյուսները չգիտեն` ինչ է լինելու, սակայն ամեն դեպքում գալու են: Henaran.am-ի հետ զրույցում նրանք ասացին, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու […]

Ավետման բարի լուրը թակի մեր բոլոր աղջիկների սրտի դուռը

”Ժառանգություն” կուսակցությունը շնորհավորում է հայ կանանց եւ աղջիկներին ԱՎԵՏՄԱՆ հրաշափառ տոնի առթիվ: Մաղթում ենք, որ ավետման բարի լուրը թակի մեր բոլոր աղջիկների սրտի դուռը, մեր բոլոր մայրերը երջանկանան իրենց զավակներով, իրենց ընտանիքներում ապրեն խաղաղ ու արժանապատիվ կյանքով:

Գործնընկերներին սեւերես արած նախարարը լռեց /վիդեո/

Հինգաբթի` ապրիլի 4-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո Henaran.am-ի թղթակիցը փորձեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանից ճշտել, թե ովքեր են ռիսկային կառուցապաոտղները: Հիշեցնենք, որ նույն օրը կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը նույն հարցը ուղղեց քաղաքաշինության նախարարին եւ Երեւանի փոխքաղաքապետին: Բնականաբար, ոլորտի պատասխանատուները հերքեցին որ նման երեւույթ կա: Սակայն գործընկերներին սեւերես արեց Գագիկ […]

Հայաստանի մայրաքաղաքը պատրաստվում է Սերժ Սարգսյանի երդմանը /ֆոտո/

Երեւանի կենտրոնական փողոցները լեփ-լեցուն են  Ճանապարհային ոստիկանության մեքենաներով եւ ճանապարհային ոստիկաններով: Առավոտվանից Երեւանի կենտրոնի երթեւեկությունը, մասնավորապես` Բաղրամյան եւ Մաշտոցի պողոտաներում դադարեցված է: Երեւանը պատրաստվում է  ապրիլի 9-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությանը: Եվ այսօր  նախապատրաստական փորձերն են: Մասնավորապես, փորձում են  Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, Սահմանադրությունը, Աստվածաշունչը շարասյունով համալիր հասցնելու պահը: Փորձը նկարահանվում է վերեւից` […]

“Բանվորի կոշիկը հասնի նախագահական պալատ” /վիդեո/

“Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի Գյումրի այցելության ժամանակ Սամսոն պապիկը պատարստվում էր Րաֆֆուն ներկայացնել իր ծրագիրը: Նա գծագրել էր իր պատկերացրած նոր Հայաստանի կառուցվածքը եւ պաստառը կախել վզից: “Դատարaնները փակվեն, բանվորի կոշիկը պալատը հասնի, թուրը կոտրվi, մանգաղը փայլի”,-սա էր Henaran.am-ի  զրուցակցի ցանկությունը: Իսկ ծրագրի մանրամասները տեսանյութում: Նշենք, որ այդպես էլ Րաֆֆի Հովհաննիսյանին նա չհանդիպեց: 

Շատ հարգելով նախագահին և առաջին տիկնոջը` Րաֆֆու օրհներգն է հնչեցնում /վիդեո/

Երգիչ Արթուր Իսպիրյանը, ով երեկ ”Ազատության” հրապարակում հանրահավաքի սկզբում երգեց ”Նոր Հայաստանի” հիմնը, ապրիլի 9-ին էլ է գտնվելու հրապարակում: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց երգիչը:  Վերջինս բավական դժգոհության առիթներ ունի, սակայն նրա համար նշանակություն չունի, թե ով երկրում եղած մի շարք խնդիրները կլուծի: ”Ես շատ ուրախ կլինեմ, որ տեսնեմ փոփոխությունները: Եկել է ժամանակը, որ […]

Կանայք ուրիշ են … այս հարցում ՀՀԿ-ԲՀԿ չկա /ֆոտո, վիդեո/

Շաբաթ օրը` ապրիլի 5-ին “Դեբատ” ակումբի տիրուհին` Գոհար Նուրիջանյանը տարերքի մեջ էր: Ներկա եւ նախկին պատգամավորներ, հայտնի կանայք էին ակումբում, եւ նա ամեն ինչ անում էր տոնը գեղեցիկ դարձնելու համար: Ծաղիկներ, քաղցրավենիք, երաժտություն… Սակայն նախատեսվածից մոտ 40 րոպե ուշ սկսեց քննարկումը, իսկ այդ ընթացքում հայ տղամարդիկ առանձին էին նստել կանանցից եւ խոսում էին գլոբալ հարցերից: […]

Ոչ թե հաշվետվություն, այլ սեմինար է ՀՀԿ-ում

Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը չհաստատեց մամուլում հրապարկված այն տեղեկությունը, որ  այսօր ՀՀԿ խորհրդի եւ գործադիր մարմնի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանի հաշվետվությունն է լսվելու: “Նիստ որպես այդպիսին չկա, պարզապես ամեն շաբաթ օր վարչապետի հետ քննարկվում են տարբեր թեմաներ: Ավելի շուտ սեմինար-պարապմունք է: Հանրապետականներին ներկայացվում են օրենսդրական բարեփոխումները: Անցած շաբաթվա թեման` […]

Սիրիայում լրագրողների են առեւանգել

Սիրիական գրոհայինները 4 իտալացի լրագրողի են առեւանգել, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները` հղում անելով Իտալիայի ԱԳՆ-ին:  Լրագրողներին, ովքեր Սիրիա են ժամանել` երկրի դրության մասին ֆիլմ նկարահանելու նպատակով, առեւանգել են երկրի հյուսիսում: Իտալիայի ԱԳՆ-ը կոչ է արել “ծայրահեղ զգուշավորություն” ցուցաբերել լրագրողների մասին հայտարարություններում եւ ընդգծել է, որ “նրանց ֆիզիկական անվտանգությունն առաջներհերթ է մնում”:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի