11 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Շեկոն հիվանդանոցում մահացել է

Ժամեր առաջ Գյումրիում տեղի ունեցած կրակոցների հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված Արտյոմ Կարապետյանը` Շեկոն մահացել է վիրահատությունից 20 րոպե անց : Կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Ռաֆիկ Տիտիրյանի տեղեկացմամբ՝  Արտյոմ Կարապետյանը կենտրոն է տեղափոխվել անգիտակից վիճակում: Տեղեկացնում է “Շիրակ” կենտրոնը:

Նրա մոտ եղել է աջ նախաբազկի հրազենային վիրավորում, որովայնի աջ կողմային պատի թափանցող վիրավորում,  ճնշումը բացակայել է, շտապ հիվանդը բարձրացվել էր վիրահատարան եւ իրակականցվել են համապատասխան վերակենդանացման միջոցառումներ, միեւնույն ժամանակ կատարվել է հնարավոր հետազոտություններ, որովայնի խոռոչում հայտնաբերվել է հրազենային գնդակ  եւ մեծ քանակությամբ հեղուկ՝ արյուն, կատարվել է  վիրահատություն, վիրահատությունից մոտ 20 րոպե հետո գրանցել է մահ՝ սրտի կանգ:

Մյուս  տուժածը՝ Հարություն Խաչատրյանը, ներկայում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վիճակը գնահատվում է ծանր, նրա մոտ ավելի շատ եղել են շատ վնասվածքաբանական վնասումներին:

Հիշեցնենք, որ նա և Քավոր Հարութ մականունով ևս մեկ հոգի ծայրահեղ ծանր վիճակում Շիրակացի փողոցից հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրիի հիվանդանոց:

Քավոր Հարութը Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի քավորն է, Շեկոն էլ նրա մերձավորներից: Ըստ տեղեկությունների`  կրակոցներն արձակվել են Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մերձավորների կողմից:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ