06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Սպանվել է ԲՀԿ-ական պատգամավորի թիկնապահը. նոր մանրամաասներ Գյումրու հին “ռազբորից” /վիդեո/

Ինչպես տեղեկացնում են “Henaran.am“-ի լավատեղյակ աղբյուրները, Գյումրիում այսօր կեսօրին տեղի ունեցած ողբերգական միջադեպը հին պատմություն ունի: Մոտ 6 ամիս առաջ Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի քավորի տղան ծեծել էր Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն: Քանի որ նախընտրական շրջան էր, “ռազբորը” սառեցվել էր:

Մեր աղբյուրների փոխանցմամբ` Քավոր Հարութը (Գյումրիում պատգամավորի քավորին այսպես են դիմում-խմբ.) կանչել էր Ղուկասյանի բարեկամներին, որպեսզի կիսատ մնացած հաշիվները մաքրեն: Գյումրիում շրջանառվող խոսակցությունների համաձայն` կրակ են բացել Քավոր Հարութի կողմնակիցները:

Փոխհրաձգության արդյունքում, ըստ մեր տեղեկությունների, մահացել է ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի թիկնապահը` Շեկոն Սպանողը, դարձյալ ըստ լուրերի` Վարդան Ղուկասյանի եղբոր որդին է եղել, որը ներկայումս փախուստի մեջ է: Մեր աղբյուրների փոխանցմամբ` փախուստի մեջ գտնվողն այն անձը չէ, որին ծեծել էին ամիսներ առաջ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ