05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Գագիկ Բեգլարյանը խոստանում է /ֆոտո, վիդեո/

Այսօր Հանրապետության հրապարակում ”Հայփոստ” կազմակերպությունը ցուցադրեց իր տրանսպորտային միջոցները: Ընկերությունը համալրվել է 25 ժամանակակից մեքենաներով, որոնք հագեցած են GPS համակարգով: Ցուցադրության ներկա Կապի  և տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանն ասաց, որ սա նպատակ ունի` “բարձրացնել մատակարարման որակը, կարողանալ մարդկանց սպասարկել այն մակարդակով, որին նրանք արժանի են”:

Բեգլարյանը նշեց, որ բավական շատ են այնպիսի գյուղերը, որտեղ փոստ չկա, որ այս մեքենաների շնորհիվ կավելանան դեպի Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի մարզեր երթուղիները: Մեքենաները ներկրվել են Ֆրանսիայից, ՌԴ-ից և Կորեայից: Նախարարի խոսքով` որակի բարձրացմանը չի հաջորդի սպարասարկման գնի բարձրացումը:

“ՀայՓոստի մենեջմենթի” գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը հավելեց, որ ”Հայփոստը” նաև մեկնարկում է ”Փոստմոբիլի” գործարկումը: Սա նոր համակարգ է, որը կընդլայնի ցանցը` հասանելի դարձնելով ժամանակակից, հարմարավետ և մատչելի փոստային, ֆինանսական ու կոմերցիոն ծառայությունները գյուղական համայնքների բնակչության համար:

Փոստային բաժանմունքը համայնքներ կայցելի ամեն շաբաթ որաշակի ժամերի: Սրա միջոցով բնակիչները կարող են իրականացնել  կոմունալ վճարումներ, դրամական փոխանցումներ, բաժանորդագրվել, օգտվել կատալոգային վաճառքի, ապահովագրության և ավանդական փոստային ծառայություններից:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ