07 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Զոհրաբին հսկում են թիկնապահները

Ապրիլի 5-ին,  կեսգիշերն անց վթարի ենթարկված Ազգային ժողովի նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի վիճակը կայուն է, բայց դեռեւս ծայրահեղ ծանր է: Նա դեռ  “Արմենիա” բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է: Այս մասին Henaran.am-ի թղթակցին ասաց Զոհրաբյանի մամլո խոսնակ Արտակ Նավասարդյանը: Այլ մանրամասներ խոսնակը չհաղորդեց նշելով, որ պաշտոնական հաղորդագրություններ պարբերաբար կներկայացվեն: Ի դեպ, Զոհրաբյանի անվտանգությունը բացի ոստիկաններից, հսկում […]

Իրենք ”էշի ականջում քնած են եղել”.

Բնապահպան-ակտիվիստ Ապրես Զոհրաբյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ”Ժառանգության” անդամ Արմեն Մարտիրոսյանի հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում: ”Ուրեմն երեկ միտինգի հարթակից Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է թե բնապահպանական հարցերում մասնավորապես ”թեղուտի” սկզբից ”Ժառանգության” պատգամավորներն են բարձրաձայնել հարցերը, որից հետո արձագանքել և գործընթացի մեջ է մտել “քաղաքացիական հասարակությունը”: Այս հայտարարությունը առնվազը փաստերին չտիրապետման հետևանք է, իսկ ավելի […]

Րաֆֆու գրական-երաժշտական երեկոն. Առավոտ

Րաֆֆի Հովհաննիսյանը բազմաթիվ դրական կողմեր ունի: Մարդկանց հետ շփվելու նրա բաց, անկեղծ ոճը, ընդդիմախոսներին չվատաբանելու, չվիրավորելու պատրաստակամությունը իմ մեջ եւ, վստահ եմ, շատ-շատերի մեջ հարգանք եւ համակրանք է առաջացնում: Մեծ հաճույքով Րաֆֆիի նման ընկեր, եղբայր կունենայի: Բայց քաղաքականությունը այլ բան է: Իհարկե, պարտադիր չէ, որ այն դաժան եւ ցինիկ լինի: Բայց պարտադիր է, որ քաղաքականությունը […]

ԲՀԿ-ն սաղ հարցերը լուծելու է, անունները տուր. Հայկական ժամանակ

Չնայած “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը հերքում է Երեւանի ավագանու ընտրություններին`  կուսկացության շտաբներում մարդկանց տվյալներ հավաքագրելու եւ ընտրակաշառքի խոստումները, բայց թեման օր-օրի զարգացում է ապրում: Թերթի թղթակիցը զրուցել է ԲՀԿ շտաբի անդամի հետ եւ հասկացել, որ ԲՀԿ-ն ընտորղին “անտեր” չի թողնելու: Ներկայացնում ենք երկխոսությունը. -Ինձ հարեւաներն են ասել, փողի հետ կապված…Կարա՞նք ցուցակ կամ ընտանիքի ընտրողների թիվը բերենք: […]

Խնդրում են հիշել`կին ենք.դատապարտյալ կանայք` պատգամավորներին /վիդեո, ֆոտո/

Գեղեցկություն, մայրություն, տոն, ծաղիկներ…. Ավարտվում է գեղեցկության եւ մայրության միամսյակը: Մարտի 8-ից մինչեւ ապրիլի 7-ը մենք` տղամարդիկս մեր սիրելի կանանց, մեր շրջապատում գտնվող գեղեցկուհիներին առիթ ունեցանք շնորհավորելու, մաղթանքներ, ծաղիկներ նվիրելու: “Իսկ  մտածել են ուրիշները, որ փակի տակ կին կա, որ անազատության մեջ գտնվող կանայք քնքշանքի կարիք ունեն, հիշո՞ւմ են մեզ”,-Henaran.am –ի հետ զրույցում հարցրեցին “Աբովյան” […]

Վարչապետը պատվոգրեր է հանձնել

Վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորանքի խոսքով Հայաստանի Ազգային գրադարանում մեկնարկել է ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի հանդիսավոր նիստը: “Սրտանց ցանկանում եմ եւս մեկ անգամ շնորհավորել մեր սիրելի կանանց հիասքանչ տոների առթիվ: Ուրախ եմ, որ հնարավորություն ունենք իրականացնել այնպիսի խրախուսական միջոցառումներ, որոնք դրական ազդեցություն են թողնելու Հայաստանի Հանրապետությունում կանանց դերի ակտիվացման եւ կարեւորման գործում: Անցած տարի շնորհեցինք […]

Պռոշյանի գյուղապետը` համակարգի զոհ

“Սարդարապատ” շարժման անդամ, Շուշիի առանձնակի ջոկատի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը գնահատում է որպես համակարգի զոհաբերություն .” Քանի որ անցած տարի նա արդեն երրորդ անգամ ընտրվեց համայնքի ղեկավար, և շատ էին նրանք, ում դաշնակցական գյուղապետը խանգարում էր: Վերջին ընտրությունից հետո նրա թշնամիների թիվը ավելացել էր”: Ժիրայր Սեֆիլյանը մեր երկրում ընտրությունները նմանեցրեց ռազմական […]

Կալանավորվել է ”Զվարթնոցի” մաքսային հսկողության բաժնի պետը

“Զվարթնոց” մաքսատան ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետը և Երևան քաղաքի բնակիչ, մաքսանենգության հանցակից Աշոտ Գասպարյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի որոշմամբ կալանավորվել են: Հատուկ քննչական ծառայության փոխանցմամբ` ”Զվարթնոց” մաքսատան ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետին և մաքսանենգության հանցակից Աշոտ Գասպարյանին մեղադրանքներ են առաջադրվել այն բանի համար, որ նախնական համաձայնությամբ վերջինս ԱՄԷ Դուբայ քաղաքից ձեռք է բերել […]

Ազատեք ՀԱԿ ակտիվիստներին /վիդեո/

 ՀԱԿ-ը հույս ունի քաղբանտարկյալների խնդիրը լուծել մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների միջոցով: Այսօր, հերթական ուրբաթ օրը ՀԱԿ ակտիվիստները ՀՀ գլխավոր դատախազության մոտ էին: Նրանց պահանջը մեկն է` ազատ արձակել 6 տարվա անազատության դատապարտված Տիգրան Առաքելյանին և նրա`  համապատասխանաբար` 2 ից 3 տարով դատապարտված ընկերներին Արտակ Կարապետյանին, Սարգիս Գևորգյանին և Դավիթ Քիրամիջյանին: Չնայած դատախազությունը երբեք […]

Րաֆֆիի քայլերից մտավախություն չունի

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը վստահ է, որ ապրիլի 9-ին տեղի ունենալիք ՀՀ նախագահի երդմնակալության արարողությունը կանցնի պատշաճ մակարդակով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Զաքարյանն ասաց, որ երդմնակալությանը հրավիրված են միջազգային խորհրդարանական պատվիրակություններ, միջազգային կազմակերպություններ և այլն: Ինչ վերաբերում է Րաֆֆի  Հովհաննիսյանին ու նրա քայլերին, ապա Զաքարյանը նշեց. ”Ես մտավախություն չունեմ Րաֆֆի Հովհաննիսյանի հետագա քայլերից: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի