Ցեղասպանության առցանց թանագարան այցելելով` ծաղիկներ դրեք զոհերի հիշատակին

Ամերիկյան ՛՛Մեմկոե՛՛ ընկերությունը Ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ հնարավորություն է տալիս բոլոր նրանց, ովքեր չեն կարող այցելել Ծիծեռնակաբերդ կամ Պատմության թանագարան-ինստիտուտ, համացանցի միջոցով այցելել այնտեղ` http://www.genocide-museum.am:
Ընկերության տնօրեն Արման Զաքարյանը և հանրային կապերի պատասխանատու Աննա Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին Ցեղասպանության առցանց թանգարանի մասին: Նրանց խոսքով՝ վիրտուալ կերպով կարելի է ոչ միայն մուտք գործել թանագարան, այլև ծաղիկներ դնել մեկուկես միլիոն ցեղասպանված հայերի հիշատակին, ծանոթանալ Ցեղասպանության մանրամասներին, նկարներին:
Ծրագիրը նաև կարելի է բեռնել համակարգչում ապագայում նայելու համար: Ծրագրի նախաձեռնողները նպատակ ունեն նաև պատմության դեմքերին այստեղ ինչ-որ կերպ ներգրավել, ծրագիրը հասանելի դարձնել բջջային հեռախոսների համար, ավելացնել այցելուների քանակը:
Ապրիլի 24-ից առաջ Հայոց ցեղասպանության առցանց թանգարանի կայքէջի այցելուների քանակը բազմապատկվում է:
Պատասխանատուները նշում են, որ ծրագիրը պաշտպանված է և հակերային հարձակումներ չեն եղել: