23 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ընտրակաշա՞ռք եք ուզում. ԲՀԿ խոսնակը` լրագրողին. ասուլիսը թեժացավ /վիդեո/

՛՛Ընտրակաշա՞ռք եք ուզում ինձանից՛՛,-այսօր ասուլիսում այսպես արձագանքեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, երբ ՛՛Հայկական ժամանակ՛՛ թերթի լրագրողը ցանկանում էր հարց հնչեցնել: Լրագրողը զարմացավ`՛՛Ե՞ս՛՛:

Պատգամավորին զայրացրել է թերթում հրապարակված լուրը, որ ԲՀԿ-ը տարածքային գրասենյակներում ընտրակաշառք է բաժանելու նրանց, ովքեր կներկայացնեն այն անձանց ցուցակը, որոնք ԲՀԿ-ին են ընտրելու Երևանի ավագանու ընտրություններում: Լրագրողը նշեց, որ անձամբ է այցելել այդ գրասենյակ ու տեղի աշխատակիցներն իրեն ընտրակաշառք են խոստացել:

 ՛՛Ինձ չի հետաքրքրում՝ ով ինչ է ասել: Այդ հարցը շոշափվելու է այստեղ, հատուկ եմ բարձրացնում, յուրաքանչյուր հանցագործողություն գործողը պետք է կրի պատասխանատվություն անկախ իր կուսակցական պատկանելությոնից՛՛:  

“ՀԺ”-ի լրագրողը պնդեց, որ իսկապես պետք է հանցագործը պատժվի և նշեց, որ հրապարակման մեջ փաստեր կան, որ ԲՀԿ-ը ընտրակաշառք բաժանելու ծրագրեր ունի, ինչպես ինքն է պարզել՝ այցելելով կուսակցության գրասենյակ և զրուցելով տեղի աշխատակիցների հետ եւ հավելեց.

՛՛Մենք հաստատել էինք, որ տարածքային գրասենյակներում ԲՀԿ-ն ընտրողների համար գայթակղութուն է ստեղծում, բայց որ ԲՀԿ-ի մարտավարությունը փոխվել է և ԲՀԿ խոսնակի, պատգամավորի մակարդակով է ստեղծվում գայթակղությունը, դա անսպասելի էր մեզ համար:  Գիտեինք, որ գրասենյակներում կա, բայց որ մամուլի սրահներում էլ է ընտրակաշառք առաջարկվում, չգիտեինք՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ