11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Աբովյանում պաշտոնյաների համար այդ բառը պետք է վերծանել /վիդեո/

“Աշխարհի որևէ երկրում թեքահարթակների հարցը լուծված չէ “,-Henaran.am-ի հետ զրույցում  հաշմանդամների տեղաշարժման խնդիրներին անդրադարձավ Հայաստանի հաշմանդամների “Փյունիկ” միության նախագահ Հակոբ Աբրահամյանը:

Հակոբ Աբրահամյանի դիտարկմամբ` միայն Երևանում է, որ վերջին մեկ տարվում հասարակական վայրերում թեքահարթակներ ստեղծելու ուղղությամբ լուրջ աշխատանքներ են արվել.”Երևանի քաղաքապետարանում լուրջ քայլեր են արվում: Շատ շուտով քաղաքապետարանի նախաձեռնությամբ մի հանձնաժողով կստեղծվի, որը այդ հարցով կոնկրետ կզբաղվի և ռեալ քայլեր կանի: Երկրի տնտեսական զարգացումն էլ է կարևորվում այս դեպքում, քանի որ տրանսպորտի հետ կապված խնդիրն էլ կա”:

Հակոբ Աբրահամյանը նշեց, որ իրենք հանդիպումներ ունեցել են Երևանի ավագանու տարբեր թեկնածուների հետ: Չի բացառվում, որ իրենց կազմակերպության մեջ ներգրավված հաշմանդամները  սատարեն կոնկրետ մեկ թեկնածուի: Սակայն այդ հարցը “Փյունիկում” դեռ չի քննարկվել:

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակիչ Նորիկ Մանուկյանն էլ նշեց, որ մարզերում շատ է զգացվում թեքահարթակների կարիքը: Նա շեշտեց, որ ”թեքահարթակ” բառն անգամ հասկանալի չէ Աբովյանի որոշ պաշտոնյաների համար: 

Սայլակին գամված տղամարդը բազմիցս բարձրացրել է հարցը, սակայն իրեն հասկացել են միայն բառը վերծանելուց հետո. ” Ուղղակի պիտի ասես սայլակի ճանապարհ”,-հավելեց Նորիկ Մանուկյանը:

 

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ