14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Կրակոցներ. Գյումրու նախկին քաղաքապետի եւ պատգամավորի կողմնակիցների միջեւ

Այսօր ժամը 13-ի սահմաններում կրակոցներ են հնչել Գյումրու Շիրակացի փողոցում` “50-ամյակի” կամուրջի տարածքում, կան վիրավորներ: Դեպքից հետո տարածքը շրջափակվել է մեծ թվով ոստիկաններով, փակվել է Շիրակացի փողոցը: Այս պահին եւս փողոցի երթեւեկությունը արգելափակված է ժապավեններով, տարածքում հավաքված են մեծ թվով մարդիկ, փորձագետները տարածքում անցկացնում են փորձաքննություն:

Ըստ շրջանառվող խոսակցությունների, կրակոցներից վիրավորվել են քաղաքում “հայտնի” անձնավորություններ՝ Շեկոն, քավոր Հարութը, որոնք տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Այնտեղից հայտնել են, որ Շեկոյի վիճակը ծայրահեղ ծանր է, զարկերակային ճնշում գրեթե գոյություն չունի, իսկ Հարութին վիրահատում են, գնդակը դիպչել է ուսին:

Շրջանառվող վարկածի համաձայն, ընդհարումը տեղի է ունեցել Աժ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի եւ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մերձավորների միջեւ: Վիրավորները ԱԺ պատգամավորի կողմնակիցներն են:

15:40 Քիչ առաջ հայտնի է դարձել, որ Շեկոն հիվանդանոցում մահացել է :

Տեղեկությունը  եւ լուսանկարը՝ “Շիրակ” կենտրոնի

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ