19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

“Տարվա լավագույն դաստիարակը”

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել “Տարվա լավագույն դաստիարակ” ամենամյա հանրապետական եռափուլ մրցույթի քաղաքային փուլը, որին  մասնակցել է վարչական շրջաններում տարածքային  փուլում  հաղթած  12 դաստիարակ: 

Մրցույթը գնահատող հանձնաժողովում ընդգրկված են ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ  Հ.Միտոյանը, Նորք–Մարաշ և Աջափնյակ վարչական շրջանների կրթության, մշակույթի և սպորտի բաժինների պետերը, մանկապարտեզների տնօրեններ։  Քաղաքային մրցույթն անցկացվել է երկու փուլով՝ թեստային առաջադրանք և կլոր սեղան՝ բանավեճ։

 

Արդյունքում հաղթող է  ճանաչվել Երևանի Էրեբունի վարչական շրջանի հ. 71 մանկապարտեզ ՀՈԱԿ–ի դաստիարակ Նորա Աբելյանը, ով կմասնակցի “Տարվա լավագույն դաստիարակ” մրցույթի հանրապետական փուլին։

 

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ