09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Փաստերն ուղիղ ամրագրում են, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է /վիդեո/

ՍԴՀԿ վարչության  համակարգող Գուրգեն Եղիազարյանը խորհուրդ է տալիս ”Ժառանգությանը” չհամեմատել ՀԱԿ-ի հետ: ”ՀԱԿ-ը այն հիմնական ուժն է, որ հնարավորություն ունի մեր երկրում փոփոխություններ բերել, վաղ թե ուշ գարունը պետք է գա, թող փչե քամին”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Եղիզարյանը` ի պատասխան հարցի, թե Երևանի ավագանու ընտրություններում ով ավելի շատ հնարավորություններ ունի ՀԱԿ-ը, թե ”Ժառանգությունը”:

Եղիազարյանը բացատրեց, որ իշխանությունն է որոշելու` որքան ձայն տա ”Բարև Երևան” դաշինքին և որ “այս անգամ նրան շատ ձայն չեն տա”:

Գուրգեն Եղիազարյանը ողջունում է ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի համագործակցությունը, կողջունի նաև ՀՅԴ-ի և “լուրջ ընդդիմադիր մյուս ուժերի համագործակցությունը բացի ”Ժառանգությունից””, քանի որ վերջինիս ընդդիմադիր չի համարում:

Իսկ ԲՀԿ-ին համարո՞ւմ է ընդդիմադիր. ”Խոսենք փաստերով: Այսօրվա փաստերը ուղիղ ամրագրում են այն, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է: Եթե վաղը ուրիշ փաստեր կգրանցեք, ես էլ ձեր հետ միասին, ուրիշ բան կասեմ: Բայց ինչ ասեմ, եթե մարդիկ այսօր ընդդիմադիր դաշտում են, ասեմ` ո՞չ”: ԲՀԿ-ն իրեն ոչ թե ընդդիմադիր է անվանում, այլ “այլընտրանք”, դիտարկմանը Եղիազարյանն արձագանքեց .

”ՀԱԿ-ում մտավախություն չկա: ՀԱԿ-ում չկան հարուստ մարդիկ, ովքեր կարող են վաղը իրենց ունեցվածքից զրկվել, իսկ ԲՀԿ-ն ունի, որովհետև սրանք անպայման մի բան կգտնեն, իսկ այնտեղ հարուստ մարդիկ կան, որոնց վրա կարելի է մի բան գտնել”: 

Գուրգեն Եղիազարյանը պատկերացնո՞ւմ է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ընդդիմադիր գործչի կերպարում:  Այս եւ այլ հարցերի պատասխանները` տեսանյութում: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ