07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Աղոթքով` հաշմանդամները հատուկ հարմարանքներով հասան անմար կրակին /վիդեո/

Բազմաթիվ հաշմանդամներ մինչ օրս հնարավորություն չեն ունեցել ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի շուրջ ծաղիկներ դնելու: Նույնիսկ մեծ ցանկության դեպքում նրանց առաջ անհաղթահարելի արգելք են եղել հուշահամալիրի աստիճանները:

Ապրիլի 23-ին հաշմանդամների 10 կազմակերպությունների նախաձեռնությամբ ցանկացողներին հնարավորություն տրվեց աղոթելու անմար կրակի շուրջ: Սայլակներին գամված հաշմանդամները հատուկ հարմարանքներով  հնարավորություն ունեցան մոտենալ անմար կրակին:

Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության “Ունիսոն” կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանը կարևորեց այս նախաձեռնությունը, նշելով որ այս ակցիան անպայման շարունակական բնույթ է կրելու, քանի որ հաշմանդամները հասարակության մասն են կազմում և նրանց սիրտն էլ ցավում է բոլորի սրտերի պես:

Կույրերի և խուլերի միավորումները եկել էին հատուկ պատրաստված պաստառներով: Երիտասարդ մի աղջիկ զգացմունքներն արտահայտեց շարականի միջոցով:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ