22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Քաղաքական դաշտում կան օլիգարխներ, որոնք փորձում են իրենց ձեռքում պահել նաև պետական որոշ լծակներ /վիդեո/

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը կարծում է, որ պետք չէ գերագնահատել օլիգարխիայի ազդեցությունը քաղաքական որոշումների վրա, թեեւ քաղաքական դաշտում կան օլիգարխներ, որոնք փորձում են իրենց ձեռքում պահել նաև պետական որոշ լծակներ:

“Օլիգարխը դա գործարարն է, որը ոչ միայն սերտաճած է իշխանության հետ, այլ փորձում է ազդել իշխանության քաղաքական որոշումների վրա: Հայաստանում կան օլիգարխի կարգավիճակին մոտ գործարարներ, դասական իմաստով չեմ կարող ասել օլիգարխներ, որովհետև չի կարելի գերագնահատել օլիգարխների ազդեցությունը քաղաքական որոշումների վրա:

Օլիգարխիային Հայաստանում հաջողվել է ձևավորել ինչ որ համակարգ, և նրանք անուղղակի փորձում են իրենց կամքը թելադրել թե քաղաքական իշխանությանը, թե մանավանդ որոշակի ազդեցություն ունենալ տնտեսական քաղաքականության վրա “:

Սուրեն Սուրենյանցի դիտարկմամբ` հայաստանյան որոշ ներկրողներ լոբբինգ են իրականացնում կառավարության վրա: Որպես օրինակ` նա մատնանշեց հանգամանքը, որ արհեստականորեն խոչնըդոտվում է “Կարֆուրի” մուտքը Հայաստան:

Սուրենյանցի հետ զրույցն ամբողջությամբ` տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ