11 Մայիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այս տարի վարակի պատճառով կրճատվել են բանջարաբոստանային ցանքսերը

 ”Հայաստանի ագրարագյուղացիական միավորման” նախագահ Հրաչ Բերբերյանը անցնող տարին գյուղատնտեսության համար բարենպաստ է համարում: Աճ կա պտղաբուծության մեջ, մասնավորապես ծիրանի, 40 %-ով աճել են պղպեղի, սմբուկի արտադրանքը: Կարտոֆիլի ցանքսերն են աճել. ըստ Բերբերյանի այստեղ գյուղացին շահույթ է տեսնում: “Հացազգիների եւ անասնակերի ցանքատարածություններն են աճել Արարատյան հարթավայրում, փոխարենը կրճատվել են բանջարաբոստանային կուլտուրաների ցանքատարածությունները: Պատճառը մորմազգիների վարակն է”,-ասաց […]

Ձյան ու մերկասառույցի մաքրման աշխատանքները մայրաքաղաքում կշարունակվեն նաեւ առաջիկա օրերին

Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և հատուկ օպերատիվ շտաբի վերահսկողությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ձյան ու մերկասառույցի մաքրման աշխատանքները:  Գործընթացը հիմնականում ծավալվել է  մայթերին ու բակային տարածքներում, աստիճանավանդակներին, վերգետնյա ու ստորգետնյա անցումներում:  Բոլոր այդ հատվածները, ինչպես նաև գլխավոր ու երկրորդական ճանապարհները մշակվում են աղի և ավազի խառնուրդով:  Դեկտեմբերի 23-ին այդ աշխատանքներին ներգրավվել է ընդհանուր […]

Միգրանտ շներ են /վիդեո/

Փողոցային շները ամենուր են, Երևանում դրանց քանակը գնալով ավելանում է: Բոլոր երկրներում էլ գոյություն ունեն շների կացարաններ, որտեղ ապաստան են գտնում փողոցում գոյություն քարշ տվող շները: Օրենքով շներին չի կարելի սպանել: Այս հարցերի շուրջ Henaran.am-ը  զրուցեց ”Pro Paws” կենդանիների բարեկեցության բարեգործական միության նախագահ Նարե Արամյանի և “Դինգո թիմ” հ/կ անդամ Ալին Գոյանի հետ: Նարե Արամյանը նկատեց, […]

Նիստը կկայանա այսօր

Այսօր Մոսկվայում մեկնար­կում է Եվրասիական տնտե­սական բարձրագույն խորհրդի նիստը, որի ըն­թացքում մեծ Է հավանակա­նությունը, որ կստորագրվի Հայաստանի’ Մաքսային միությանը անդամակցելու վերաբերյալ “ճանապար­հային քարտեզը”: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այս առթիվ նախօրեին մեկնել է Մոսկվա:

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել

Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերը հայտարարել է իր պատրաստակամության մասին հրաժարական տալ եւ այժմ սպասում է ղեկավարության որոշմանը, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Այսպիսի որոշում նախարարը ընդունել է վերջերս տեղի ունեցած սկանդալից հետո, որը կապված է հակակոռուպցիոն գործողությունների հետ, եւ որի շրջանակներում ձերբակալվել էր նաև նախարարի որդին: 

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24– ին` ժամը 09:00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Արթիկի, Կոտայքի, Դիլիջանի,Գորիսի, Կապանի  տարածաշրջանների և Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ-տեղ   առկա է  մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00  – ից  մինչև 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել:   […]

Ցավակցություն Վանո Սիրադեղյանին

”Ցավակցություն Վանո Սիրադեղյանին. կյանքից հեռացավ նրա եղբայրը՝ Բորիս Սիրադեղյանը…….ահա այսպիսի ողբերգություն, երբ նա հարազատ եղբորը վերջին հրաժեշտը տալու հնարավորություն անգամ չունի։Մարդկային չէ, հասկացեք ի վերջո”-Facebook-յան իր էջում հայտնել է կինավավերագրող Վարդուհի Սիմոնյանը։

Բողոքի ցույցը ևս մեկ անգամ ապացուցեց

Կատակերգու Հայկ Մարությանը Facebook-յան իր էջում գրել է. ”Այսօրվա բողոքի ցույցը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հանրությունը ստանում է այն ինչ պահանջում է! Եթե ոչ մի բան չի պահանջում, ապա ոչ մի բան չի ստանում!: P.S Գնալով համոզված եմ , բոլորս դա կգիտակցենք և կստանանք մեր ուզածը! Բայց սկզբից պետք է պահանջենք! Իսկ պահանջելու համար […]

Իմաստունի տեսք ընդունած սակաւամիտները իրենց տերերին հաճոյանալու համար բարբաջում են

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Facebook-յան իր էջում գրել է.  ”Վերջերս իմաստունի տեսք ընդունած սակաւամիտները իրենց տերերին հաճոյանալու համար բարբաջում են, թէ հայութիւնը գոյատեւեց միայն ռուսահայաստանեան հատուածում։  Դա ներկայացնում են, որպէս մաքսայինին տրուելու անառարկելի արդարացում։  Իրականում Ռուսական կայսրութիւնն ամեն ինչ անում էր ուրիշների միջոցով իր՝ ”Հայաստանն առանց հայերի” ծրագիրն իրականութիւն դարձնելու համար։  Պետրոս առաջինը թուքերին ուղղակի […]

Շուշան Պետրոսյանը վերակենդանացման բաժանմունքում է

 Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը “Նաիրի” բժշկական կենտրոնում է: “Նա հիվանդանոց է տեղափոխվել գիշերը, վերակենդանացման բաժանմունքում է, փակ գանգուղեղային տրավմա է ստացել, վիճակը կայուն է”,-ասաց վերակենդանացման բաժանմունքի վարիչ  Անատոլի Գնունին: Հիշեցնենք, որ Շուշան Պետրոսյանը երեկ վթարի է ենթարկվել, կային եւս երկու ուղեւոր: Այն հարցին, թե երգչուհու կյանքին վտանգ է սպառնում՝ բժիշկն ասաց, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի