11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Իսկ ձեր կուսակցության ղեկավարներն ուր էին, որ չկային. Շարմազանովը` ԲՀԿ-ին ու ընդդիմությանը /վիդեո/

”Այն քաղաքական գործիչները, լինի ԲՀԿ, ՀԱԿ, լինի դա ”Ժառանգություն”, ովքեր որ ասում են, որ սա կործանարար պայմանագիր է, քրեական պատասխանատվության պիտի ենթարկվեն, կառավարության ղեկավարին կանխատեում են Տիմոշենկոյի ճակատագիրը, ես մի  հարց ունեմ` եթե այսքան կործանարար էին գազային պայմանագրերը, իսկ ձեր կուսակցության ղեկավարներն ուր էին, որ չկային”,-այսօր ասուլսիում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, որ ԲՀԿ առաջնորդը քվեարկության օրը չներկայացավ խորհրդարան, իսկ դրանից մեկ օր անց Ֆիզկուլտ ինստիտուտում էր, որտեղ ելույթ էր ունեցել: ”Բայց խորհդարանում այդ  ”կործանարար” հարցի քննարկմանը չի լինում, նշանակում է, որ  կործանարար հետևանքներ չունեն, որովհետև մեզ համար Բարգավաճ Հայաստանից հիմք է կուսակցության ղեկավարի հայտարարությունը, բայց մինչ օրս նման ”կործանարար” կարծիքներ չեմ լսել”:

ՀՀԿ խոսնակը նկատեց նաև, որ ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ևս  այս պայմանագրերի հետ կապված որևէ կարծիք չի հայտնել, ինչպես նաև ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

”Ազնիվ չէ մինչև ժամը 1-ի լինել ռուսամետ, 1-5-ը` արևմտամետ, 5-12-ը` իշխանամետ”:

Շարունակությունը` տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ