27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Պարային դիպլոմատիա”. հայերն ու վրացիները կպարեն միասին

Խորհրդային միության փլուզումից ի վեր առաջին անգամ հայ եւ վրացի պարողները կներկայանան միասին: “Հենարան” մամուլի ակումբում այսօր հյուրընկալվել էին Վրաստանի պարարվեստի միության նախագահ Ռեզո Ճանաշվիլին եւ Խանամիրյանի անվան պարարվեստի միության նախագահ Գագիկ Մխիթարյանը:

Գ. Մխիթարյանը նշեց, որ մեկ տարի առաջ իրենք Վրաստանից հրավեր են ստացել, գնացել են, որտեղ խոսել են հայ-վրացական պարարվեստի միությունների հնարավոր համագործակցության մասին:

“Մայիսին Երեւանում առաջին անգամ մանկապատանեկան խմբերի մասնակցությամբ պարի մեծ փառատոն կանցկացվի` Հայաստանի, Վրաստանի, Հարավային Օսեթիայի պարային խմբերի մասնակցությամբ”,- ասաց նա` իրենց համագործակցությունը “պարային դիպլոմատիա” անվանելով:

Ռեզո Ճանաշվիլին էլ նշեց, որ հայերի եւ վրացիների միջեւ դարավոր բարեկամություն կա: “Մեր մեծ քաղաքականությունը մեր պարային մշակույթն է: Ես շատ լավ գիտեմ հայկական պարային մշակութը: Հայաստանը պետք է հպարտ լինի իր պարարվեստով”,- նշեց բանախոսը:

Ճանաշվիլին, խոսելով այն մասին, թե ինչպես է վրացիներին հաջողվել պահպանել իրենց պարային մշակույթը, ասաց. “Վրաստանը, Աստված չանի իհարկե, բայց կարող է ամեն ինչից հրաժարվել, բայց վրացին իր երգ ու պարից երբեք չի հրաժարվի”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ