11 Մայիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սոցիալական աջակցության տարեվերջյան ծրագիրը մեկնարկել է

 Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, Ամանորի նախօրեին սոցիալական աջակցության տարեվերջյան ծրագիրն է իրականացվում Երեւանի բոլոր վարչական շրջաններում։ Ծրագրում ներառված են սոցիալական տարբեր խմբերի շահառուներ։ Երեւանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն այցելել է արցախյան պատերազմի առաջին կարգի հաշմանդամ երեւանաբնակ զինհաշմանդամներին եւ նրանց հանձնել դրամական օգնությունը, ինչպես նաեւ ամանորյա ներկայացումների տոմսեր՝ նրանց ընտանիքների երեխաներին։ Ծրագրում […]

”Կարգին Հայկոն ” Ազգային ժողով գազի բալոն էր բերել /վիդեո/

”Կարգին Հայկոյի” երեկվա ֆեյսբուքյան գրառումը պարզվում է PR քայլ չէ: Հայկ Մարությանն այսօր իր ներկայությամբ և լիցքավորված պարսկական գազի բալոնով ԱԺ-ի դիմաց բոյկոտեց “Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ “ՀայՌուսգազարդ” փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին” համաձայնագիրը: Կարգին  Հայկոյի հետ էին կինն ու դուստրը: Հայկոյի համար այս այց-ետդարձը Պրահայից […]

Անգելա Մերկելը նույնպես չի մեկնի Սոչի` Օլիմպիադայի բացմանը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւս չի մեկնի Սոչիի Օլիմպիական խաղերի բացմանը, գրում է newsru.com-ը։  Գերմանիայի Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Օլիմպիադայում երկիրը կներկայացնի այդ գերատեսչության ղեկավար Թոմաս դե Մեզյերը։  Իսկ թե ինչու է Մերկելը որոշել չմեկնել Սոչի, առայժմ հայտնի չէ:

Շաբոյանի հանձնաժողովը չփչացրեց տաքսիստների Ամանորը

 “Փինկ”, “Տաքսի Պրեստիժ”, “Տաքսի Մանանդ”, “Տաքսի Դե Լյուքս Սիթի”, “Այգեձոր”, “Մեծն Կայզեր”, “Հույսի Քարավան”, “Զոլոտոյ Դյուկ”, “Հ.Ա.Ս.Գ. Տրանս”, “Կապոլլո”, “Խասուրո Գրուպ”, “Էդ Ընդ Էմի”, “Զեթ Ընդ Զեթ”, “Գոլդուեյ”, “Արեգ-Նարեկ”, ԱՁ Վ. Հովհաննիսյան. սրանք տաքսի ծառայություն մատուցող այն ընկերություններն են, որոնք ՀՀ  տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ոսումնասիրությամբ ճանաչվել են անբարեխիղճ: Հանձնաժողովի մասնագետներն են օգտվել տաքսիներից […]

Քաղաքական լուրջ ընդդիմություն Հայաստանում չկա. քաղաքագետ

Քաղաքագետ, “Կովկաս” ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում, խոսելով ընթացիկ տարվա կարեւորագույն իրադարձություններից, նշեց, որ իր համար կարևոր իրադարձություններից էին նախագահական, պառլամենտական և Երևանի քաղաքապետի ընտրությունները, որոնց ժամանակ ՀՀԿ-ն ամբողջությամբ իշխանությունը  վերցրեց իր ձեռքը: “Այսօր քաղաքական լուրջ ընդդիմություն Հայաստանում չկա, հետևաբար  առաջիկա չորս տարիներին ՀՀԿ-ին փոխարինող քաղաքական ուժ չի լինի”,- ասաց […]

Ռոնալդուի ընկերուհին որոշել է Ամանորի շնորհավորանքը հղել կիսամերկ /վիդեո/

Պորտուգալիայի ազգային հավաքականի եւ Մադրիդի ՛՛Ռեալի՛՛ հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ մոդել Իրինա Շեյկը, շնորհավորել է գալիք տոները: Ռուսաստանցի գեղեցկուհին շնորհավորանքն ուղղել է տեսահոլովակի միջոցով՝ յուրահատուկ կերպով: Նա տեսահոլովակում կիսամերկ է:

Գազային համաձայնագրին ոչ թե 77, այլ 72 պատգամավոր է կողմ քվեարկել

 Ընդիջումից հետո ԱԺ արտահերթ նիստի վերսկսմանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարություն արեց, որ ՛՛ՀայՌուսգազարդ՛՛ փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին՛՛ համաձայնագրերի վավերցմանը կողմ են քվեարկել ոչ թե 77, այլ 72 պատգամավոր։ ՛՛Ձայների հաշվարկման ժամանակ եղել է թյուրիմացություն, քանի որ կրկնակի հաշվարկ են ներկայացրել նախագահության արդյունքները, ոչ թե 77, այլ 72 կողմ […]

Ինձ դավաճան անվանողն իրա մոր փորից չի հելել, եղա՞վ

՛՛Ես իրան արդեն պատասխան տվել եմ դահլիճից, ինքն ասավ՝ դավաճան, ստացավ իրանը՛՛,-ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե ինչպես է վերաբերում ընդդիմադիր պատգամավորների՝ ՀՀԿ-ականներին դավաճան որակելուն, ասաց ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանը՝ հիշեցնելով, որ ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն իրեն դահլիճում դավաճան անվանեց, իսկ ինքն էլ Փոստանջյանին փչացած անվանեց: Ինչ վերաբերում է նրան, որ Փոստանջյանը վերցրել է ՀՀԿ-ականների քվեարկության […]

Մոսկվայի հայկական ռեստորանի մոտ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել

Մոսկվայում տեղի ռեստորաններից մեկի մոտ գրանցվել է զանգվածային ծեծկռտուք, որի ժամանակ կրակոցներ են հնչել: Ծեծկռտուքը տեղի է ունեցել հայկական Yan’s House ռեստորանում, գրում է РИА Новости-ն: Ծեծկռտուքի հետեւանքով մի քանի հոգի հոսպիտալացվել են, նրանցից 3-ին դանակահարել են: Թե ովքեր են եղել կռվի մասնակիցները կամ տուժածները, առայժմ չի հաղորդվում:

“Դրեք մանդատները”. ՀԱԿ-ն ու ՛՛Նախախորհրդարանը՛՛ բախվեցին /վիդեո/

Թեեւ այսօր Աժ 4 խմբակցությունների ներկայացուցիչները համախմբվեցին պայքարի նույն նպատակի շուրջ և ունեն նույն ցանկությունը, այնուամենայնիվ գտնվեցին քաղաքական ուժեր, որոնց հետ մասնավորապես ՀԱԿ-ի ջրերը մի առվով չհոսեցին: ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը փորձում էր բարձրախոսով հայտնել, թե ինչ է կատարվել ԱԺ  նիստի ժամանակ: Այդ ընթացքում մի խումբ ակտիվիստներ, որոնց շարքերում նկատվեցին հատկապես “Նախախորհրդարան” և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի