07 Հունիսի, Saturday, 2025
KFC

3000-5000 վճռական, անվախ տղամարդ դուրս գա փողոց, ներկա մեր իշխանությունը թղթե տնակի պես կքանդվի. Շանթ Հարությունյան

 “Հայրս` Շանթ Հարունթյունյանը ուզում է շնորհակալություն հայտնել Դատապարտյալների հիվանդանոցի պետ`Աշոտ Խաչատրյանից լավ վերաբերմունքի համար: Նաեւ շնորհակալ է ամբողջ անձնակազմից մասնավորապես` Դավիթ Հովհաննեսյանից, բոլոր դատապարտյալներից` Գառնիկից եւ մնացածից լավ եւ ջերմ ընդունելության համար”,-այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ”Ցեղակրոն” կուսակցության ղեկավար, անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի որդին՝ Շահենը:

Վերջինս նաեւ գրել է, որ Շանթ Հարությունյանը ողջունում է բոլոր հակաիշխանական քայլերը: “Ասում է կապ չունի Ռոբերտ Քոչարյանը կլինի թե ուրիշները, պետք է բոլորով տապալենք իշխանությունը: Իսկ հետո թող ժողովուրդը ընտրի իր կառավարությանը: Բոլորս էլ ՀՀ քաղաքացիներ ենք,եւ ունենք պայքարելու իրավունք:

Ասում է իմ համար կարեւոր է Եվրոմիության եւ Մաքսային միության հարցերը, բայց իմ համար ավելի կարեւոր է մարդկային գաղափարները: Մարդիկ փչացած են եւ չեն կարողանում տարբերել բարին եւ չարը:

Նրանց համար ազնիվը եւ ոչ ազնիվը նույն արժեքներն են: Պետք է կարողանան իրենք իրենց փոխել, իսկ փոխվելու դեպքում ընտրություն կատարելը կլինի հեշտ եւ կլինի ճիշտ:

Կրկին պնդում է,որ 3000-5000 վճռական, անվախ տղամարդ դուրս գա փողոց եւ պայքարի, ներկա մեր իշխանությունը թղթե տնակի պես կքանդվի:

Բարեւներ է փոխանցում բոլորին:
Հ.Գ. Ես հորս հետ խոսելուց հասկանում եմ,որ ինքը սպասում է բոլոր Արժանապատիվ եւ Ազնիվ քաղաքացիներին”,-գրել է Շահենը:

Հիշեցնենք, որ  Շանթ Հարությունյանը կալանավորվել է 2013թ-ի  նոյեմբերի 5-ի բողոքի ակցիայի ժամանակ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ