11 Մայիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եղանակը Հայաստանում

   Հանրապետության տարածքում`  Դեկտեմբերի  22-26-ին սպասվում է առանց  տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ: Քամին արևմտյան` 1-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը  22-25-ին, բացառությամբ Արարատյան դաշտի, աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:    Եղանակը Երևանում` Այս գիշեր և դեկտեմբերի 22-ից 24-ը կդիտվի առանց էական տեղումների եղանակ, ճանապարհներին հնարավոր է մերկասառույց: Գիշերը -10-12, ցերեկը -4-6, երեկոյան -8-10: 

Բաց նամակ պատգամավորներին

 “Որոշողը ՄԵՆՔ ենք” նախաձեռնությունը բաց նամակ–նախազգուշացումով դիմել է Ազգային ժողովի պատգամավորներին. “Դեկտեմբերի 23-ին Ազգային Ժողովում տեղի է ունենալու քվեարկություն Հայաստանի անկախությունը հարցականի տակ դնող պայմանագրերի վավերացման հարցով, ինչին մասնակցելու եք դուք։ Կարիք չկա կրկնել այդ պայմանագրի աղետալի հետեւանքների մասին փաստարկները, որոնց մասին բազմիցս խոսվել է եւ բոլորդ քաջ տեղյակ եք մանրամասներին: Այն լրջորեն սպառնում է […]

Ինչո՞ւ Հայաստանում մայդան տեղի չունեցավ. Լեւոն Տեր-Պետրոսյան

Դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել ՀԱԿ հանրապետական խորհրդի նիստը, որտեղ ելույթ է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրա ելույթը ներկայացնում ենք ստորեւ. “Սիրելի գործընկերներ, Անկախ պետականության վերականգնումից հետո, քաղաքական առումով, Հայաստանն այսօր, թերեւս, ապրում է իր ամենաշփոթ կամ անհստակ ժամանակաշրջանը։ Վստահ եմ, որ ձեզ, ինչպես եւ ողջ հասարակությանը, հուզում են բազմաթիվ հարցեր՝ կապված մեր երկրի ներկա վիճակի […]

՛՛Պետության հերթական թալանը՛՛

“Նոր ժամանակներ” կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը բացասական վերաբերմունք ունի պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի նկատմամբ: Բայց նրա վերաբերմունքը իր կողմից արդարացվում է վերլուծությունների արդյունքում արված՝ մի շարք դիտարկումներով: “Հայաստանում իշխանության նկատմամբ ժողովրդի վստահությունը պարզապես մինիմալ է: Այդ է պատճառը, որ իշխանության կողմից մշակված ցանկացած օրինագիծ բոյկոտվում է:Այսինքն, եթե ժողովուրդը չի վստահում իշխանությանը և պետական մարմիններին այսպիսի […]

Շատ հստակ շահեր կան

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական  Լեռնիկ Ալեքսանյանը գտնում է, որ ՄՄ-ին անդամակցելն ինքնիշխանության կորուստ չէ: ՛՛Այն, որ Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ սերտանում է, դա ոչ մեկի համար գաղտնիք չէ: Շատ հստակ շահեր կան, հստակ թուրքական և հայկական շահեր կան, և մենք պետք է փորձնենք վերցնել այն, ինչը մեզ պետք է՛՛,-այսօր հրավիրված քննարկմանն ասաց Ալեքսանյանը: […]

Եկեղեցականների ջարդ է կատարվում. նոր պայքար է հասունանում

Henaran.am—ի տեղեկություններով՝ վերջերս Ամենայն Հայոց Կաթողիկոսի որոշմամբ կարգալույծ արված քահանաները որոշել են  բողոքի իրենց ձայնը բարձրացնել: Նրանց կարծիքով՝ հարկավոր է փոխել Հայ առաքելական եկեղեցու մթնոլորտը, որ թե այս եւ այն հնարովի պատճառներով կարգալույծ անել: “Որն է հոգեւորականին անհարիր վարքը: Այն, որ ընտանիքը չի կարողանում պահել, եւ դուրս է գալիս, թե այն, որ բամբասում են Կաթողիկոսին` […]

Ոստիկանապետը նիստ էր հրավիրել

Դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների եւ հոգեներգործուն նյութերի շրջանառության կանոնակարգման ու ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը նախագահում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: 2013 թվականի 9 ամիսներին ՀՀ իրավապահ մարմինների կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի  ընդհանուր վիճակի  վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը: Ոստիկանության […]

Հիշեցին Նժդեհին

Դեկտեմբերի 21-ը ռազմական, քաղաքական եւ պետական գործիչ, մեծ փիլիսոփա, հայ ազգի ականավոր զավակ Գարեգին Նժդեհի մահվան օրն է։ Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունն օրվա կապակցությամբ կազմակերպել էր հուշ-ցերեկույթ: ՀՀ ՊՆ “Մայր Հայաստան” զինվորական թանգարանի տնօրեն Ավագ Հարությունյանը ողջունեց այն փաստը, որ նման միջոցառումներն անցկացվում են հենց երիտասարդների նախաձեռնությամբ, քանի որ նժդեհյան ուսմունքը՝ ցեղակրոնությունն ու տարոնականությունը, […]

Ընդվզեց նաեւ Կապանը /ֆոտո/

Սյունիքի մարկենտրոն Կապանում դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ բողոքի ակցիա ընդդեմ կուտակային կենսաթոշակների օրենքի: Ակցիային մասնակցել են մոտ 250 երիտասարդներ:  Նրանք կոչերով ու ցուցապաստառներով Կապանի ավտոկայանից շարժվեցին  քաղաքի կենտրոնական հրապարակ: Ելույթներ ունեցան քաղաքական կուսակցությունների երիտթեւերի ներկայացուցիչները, “Վերադարձ” ՀԿ-ի նախագահ Դավիթ Սիմոնյանը, “Ընդդեմ իրավական կամայականությունների” ՀԿ Կապան կենտրոնի համակարգող Հրայր Խաչատրյանը, “Կայուն զարգացում” ՀԿ նախագահ Արմեն Փարսադանյանը: […]

Հայ աստղերը խմո՞ւմ էին ի քաջության /վիդեո/

 Անցած շաբաթ կայացած “Հայկական Երաժշտական Հեռուստաալիքի” մրցանակաբաշխությանը  Henaran.am-ի տեսախցիկը արձանագրեց, թե ինչքան շատ են սիրում խմել հայ աստղերը: Հաշված րոպեների ընթացքում շամպայնով ու գինով լի բաժակները դատարկվեցին: Խմի ՞չք ն էր լավը,  թե՞  աստղերն էին պարզապես խմել ի  քաջություն` դժվար է ասել… Դիտեք տեսանյութը: Հիշեցնենք, որ տարվա լավագույն երգիչ է ճանաչվել Էրիկը, երգչուհին Քրիստինե Պեպելյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի