Հունաստանում ամեն երրորդը աշխատանք չունի

Հունաստանի գրեթե ամեն երրորդ բնակիչն աշխատանք չունի, երկրում գործազրկության մակարդակը գնալով աճում է, փոխանցում է ИТАР-ТАСС-ը: Հունաստանի աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիայի կենտրոնի անցկացրած ամենամյա հետազոտության տվյալներով՝ գործազրկության մակարդակը 2013 թվականի վերջին կհասնի 29-30 տոկոսի, իսկ 2014 թվականին՝ 31,5 տոկոսի: Գործազրկության հետ կապված իրավիճակի պատճառով երկրում հայտնվել են բազմաթիվ բարեգործական կազմակերպություններ, որոնք օգնում են ճգնաժամից տուժածներին: […]