28 Հունիսի, Ուրբաթ, 2024
KFC

Զվարթնոցի շենքի ճակատագիրը

 ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց Զվարթնոց օդանավակայանի համար մշակված նոր  մաստերպլան, ըստ որի 102 մլն դոլարի ներդրումներ կկատարվեն օդանավակայանի պայմանների բարելավման և նոր շենքի համար:

Վարչապետ  Տիգրան Սարգսյանն ասաց, որլինելու են շուրջ 102 մլն դոլարի ներդրումներ, և այդ ներդրումներով մի կողմից հնարավորություն է տալու բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, զարգացնել տուրիզմը և պահպանել, որպեսզի օդանավակայանը լինի լավագույնը:

Ինչ վերաբերում է Զվարթնոցի հին մասնաշենքի շուրջ ծավալված խնդրին, ապա Տիգրան Սարգսյանն ասաց. ”Խոսքը կլոր մասնաշենքի քանդման վերաբերյալ ներկայացված առաջարկի մասին է: Հասկանալի է, որ այն նախատեսում է 15-20մլն դոլարի ներդրում, ինչր բավականին շատ է, դրա համար առաջարկվում է ճարտարապետական լուծումներ այս մասնաշենքի շուրջ: Այն սովետական մոդեռնիզմի ճարտարապետության շենք է, դրա համար մեր ճարտարապետները առաջարկում են նոր լուծումներ”:

Վարչապետը նշեց, որ կա հետաքրքիր առաջարկ, մասնավորապես օդանավակայանի տարածքում մի ճարտարապետական այնպիսի լուծումով այգի կառուցել, որտեղ բոլոր կոթողները կարող են տեղավորվել: Նրա խոսքով՝ նման բան կա Բրյուսելում

Քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը ներկայացրեց, որ նախատեսվող հիմնական ներդրումներն են նստեցման հատվածի ընդլայնումը, նստեցման ելքերի քանակը կավելանա ևս չորսով, ընդհանուր առմամբ օդանավակայանը կունենա 10 նստեցման ելք, կառամատույցի ամբղջ մակերեսը 50 քառ մետրով կավելանա, որոնց համար ընդհանուր ծախսերը 40 մլն դոլար կկազմի: ”Պետական մարմինների համար է նոր շենք նախատեսված, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու ստեղծման խնդիրն է դրված”,-ասաց նա

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ