27 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Քամի ցանողը փոթորիկ է ստանում

՛՛Ինձ համար անկախ նրանից, ով է հայտարարություն անողը, հաճելի չէ ու ճիշտ չէ, ես իմ աչքի գերանը տենսում եմ, հետո նոր եմ ուրիշի չոփը տեսնում՝ ի տարբերություն ուրիշների՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան հարցի, թե ինչպես է վերաբերում որոշ ՀՀԿ-ական պատգամավորների վիրավորական արտահայտություններին:

Շարմազանովը նկատեց, որ ինչպես քննադատելի է ընդդիմութան ոչ կոռեկտ լինելն, այնպես էլ իշխանությանը: ՛՛Բայց չի կարելի մարդկանց, ովքեր իրենք կենսագրությամբ հերոս անձնավորություններ են, ովքեր ազատագրել են Արցախն ու Հայաստանը, անվանել դավաճաններ՛՛:

ՀՀԿ խոսնակը ընդունելի չի համարում նաև Զարուհի Փոստանջյանի քվեարկության քարտերը վերցնելու քայլը:   

՛՛Քամի ցանողը փոթորիկ է  ստանում, պետք է ուշադրություն դարձնել դրան՛՛,-ասաց Շարմազանովը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ