14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեքենան դիտավորյալ այրել են՝ հենց ոստիկանության շենքի դիմաց

՛՛Եվս մեկ մեքենա են հրկիզել այս գիշեր նույն ժամին, որն այրվել է ամբողջությամբ: Ընդ որում, դա կատարվել է կենտրոնի ոստիկանության շենքի դիմաց՛՛- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՛՛Նախախորհրդարան՛՛-ի անդամ Վարդան Հակոբյանը։ Henaran.am-ի հետ զրույցում Հակոբյանը տեղեկացրեց, որ մեքենայի տիրոջ անունը Սամվել է, ով ևս մասնակցել է`  ’’100-ամյակը առանց ռեժիմի’’  իրազեկման ավտոերթերին։  Հիշեցնենք՝  երեկ […]

Էլեկտրամատակարարման հուսալիության համար վարկ կտրվի

ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց 2014թ. օգոստոսի 6-ին ՀՀ-ի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային համաձայնագիրը` 40 մլն ԱՄՆ դոլար գումարով: Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նշեց, որ վարկը վերցնում է 25 տարի մարման ժամկետով, որից 10 տարին արտոնյալ պայմաններով: ՛՛Ծրագրի շրջանակներում նախատեսվում է փոխարինել ՛՛Հաղթանակ՛՛ […]

Լավաշի մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումը դժգոհություն է առաջացրել Թուրքիայում

Թուրքական մամուլն արձագանքել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմիցլավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառելու փաստին: ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումն ակնհայտորեն դժգոհություն է առաջացրել  թուրքերի շրջանում, ինչի մասին վկայում են լուրերի  վերնագրերը. ՛՛Լավաշը Հայաստանին հանձնեցինք՛՛, ՛՛Լավաշը Հայաստանի մշակութային ժառանգությունը դարձավ՛՛, ՛՛Լավաշը կորցրեցինք՛՛, ՛՛ՅՈՒՆԵՍԿՕ-ն շոկի մեջ գցեց Թուրքիային՛՛ և  այլն, գրում է Ermenihaber.am-ը: ՛՛Հյուրրիեթ՛՛ թերթն անգամ հիշեցրել է Թուրքիայի մշակույթի նախարար  Օմեր Չելիքի՝ լավաշը   ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում ընդգրկելու մասին  վերջերս  տված խոստումը: Նախարարը  ժամանակին հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ համատեղ մի   շարք առաջարկներ են ներկայացնելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկել տալու համար և այդ առաջարկների մեջ առաջնային տեղ է զբաղեցնում լավաշը: ՄԱԿ–ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Ավնի Բոսթալըն թուրքական ՛՛Ջիհան՛՛ լրատվական  գործակալությանը որոշման մասին մանրամասներ ներկայացնելով՝ հայտնել է, որ որոշման տեքստում նշվում է, որ լավաշը օգտագործվում է նաև տարածաշրջանում և  դրանից դուրս ապրող այլ հասարակություններում: Ermenihaber.am

Ապամոնտաժվել է հերթական ապօրինի շինությունը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում շարունակվում են ապօրինի շինությունների և կառույցների հայտնաբերման և դրանց ապամոնտաժման աշխատանքները: Հերթական ապօրինի կառույցն ապամոնտաժվել է մայրաքաղաքի  Հալաբյան փողոցի հ.17 հասցեում, որտեղ, առանց համապատասխան թույլտվության, շենքին կից  ինքնակամ կցակառույց էր կառուցվել:  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ծառայությունների և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների կողմից համատեղ  ձեռնարկված միջոցների արդյունքում 2014 […]

Թուրքերը արտասվել են և գումարով օգնել հայ ծանրամարտիկին /վիդեո/

Պատահաբար մի հաղորդում էր նայել հեռուստատեսությամբ: Սիրտը լցվել ու արտասվել էր: Հետո պառկել էր քնելու ու աչքի առաջ էր հառնել պայծառ, բայց հաշմանդամ դարձած տղայի կերպարը: ՛՛Որոշեցի Հոլանդիայում բնակվող հայերի շրջանակում հանգանակություն հավաքել: Շատ էի ուզում օգնել նրան: 24ամյա գյումրեցի ծանրամարտիկը տառապում է հենաշարժողական համակարգի հիվանդությամբ,երիտասարդ սպորտսմենի բուժումը հնարավոր է միայն Գերմանիայում,որի համար անհրաժեշտ է […]

՛՛Ցանկացած պահի կարող են կենտրոնի շենքերը գերակա շահ ճանաչել եւ քանդել՛՛

Կենտրոնում գտնվող բնակարանները գերակա շահ ճանաչվելու վտանգի տակ են կանգնած: Այս մասին այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում  Երեւանի պատմամշակութային դիմագծի աղավաղման վերաբերյալ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նկարիչ, ՛՛Մեր քաղաքը՛՛ նախաձեռնության անդամ Վարդան Գաբրիելյանը: Նա նշեց, որ կառավարությունը ցանկացած պահի կարող է կենտրոնում գտնվող շենքերը գերակա շահ ճանաչել եւ քանդելու որոշում կայացնել: ՛՛Կենտրոնական փողոցների, խաչմերուկների […]

Ի՞նչ է անելու տնօրենն այդքանը. վարչապետի հարցը

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական պետական վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին տրամադրվում է մեկ աշխատողի հաշվով` 6 – 8 քառակուսի մետր մակերեսով տարածք:Ըստ այս նախագծի՝ սենյակ պետք է հատկացվի տնօրենի, որը պետք է լինի 30-50 քառ. մետր մակերեսով: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը […]

ԱԺ-ում մերժված նախագիծը հաստատեց կառավարությունը

ԱԺ-ում մերժված ՛՛Անձնական տվյալների պաշտպանության մասին՛՛ օրենքի նախագիծը Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց:Հիշեցնենք, որ ԱԺ նախորդ արտահերթ նիստի ժամանակ ՛՛Անձնական տվյալների պաշտպանության մասին՛՛ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ մերժվեց:Նախագիծը ներկայացրեց Արադարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը. այն արժանացավ գործադիր հավանությանը: Նշենք, որ մեր օրենսդրությամբ՝ կարող են հանվել տվյալներ սուբյեկտի պահանջով կամ անձնական կամքով, տվյալների սուբյեկտն իրավունք ունի ծանոթանալ իր անձնական […]

Առաջին տիկինը` իր եւ երիտասարդ ֆրանսիացու հարաբերությունների մասին /ֆոտո/

Էստոնիայի առաջին տիկին Էվելինա Իլվեսը մենկաբանել է ֆրանսիացի երիտասարդ Վինսենտ Արենագի հետ իր սիրավեպի մասին լուրերը: “Կյանքը շարունակվում է… Չգիտեմ, ես չեմ կարող հիմա մեկնաբանել դա: Ես հիմա կենտրոնացած եմ երեւույթների վրա, որոնք գիտեմ եւ կարողանում եմ, օրինակ` հացի”,- ասել է առաջին տիկինը հեռուստատեսային խոհարարական շոուի ժամանակ, հաղորդում է Вести-ն: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Էստոնիայի […]

Արտոնյալ պայմաններով վարկ Սունդուկյանի թատրոնի վերանորոգման համար

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի վերանորոգման նպատակով ՀՀ մշակույթի նախարարության և ավստրիական Վաագներ-Բիրո կոնսորցիումի միջև նախատեսվում է կնքել 7 մլն եվրոյի ապրանքների և ծառայությունների մատուցման պայմանագիր: Այս որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում: ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը հայտնեց, որ վարկը տրամադրվելու է արտոնյալ պայմաններով:՛՛Նախատեսվող 7 մլն եվրո արտոնյալ վարկային միջոցները կտրամադրվեն 23 տարի մարման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

Ամենաընթերցված