Արթուրը խոցվեց բարձունքին…./վիդեո/
Արթուր Ուդումյանի անունը մինչ օրս օրհնաքով է հիշվում: Արթուրը իսկական հերոս էր ու հրամանատար: Նա կյանքը զոհեց հանուն ապագայի, երբ ընդամենը 32 տարեկան էր: Դավադիր կրակոցը հենց գնդացրի մոտ խոցեց Արթուրին: Վրա հասած ընկերները Իվանը, Վարուժանը ոչնչով չկարողացան օգնել մահացու վերք ստացած Արթուրին:
Նրա պատվին հետագայում անվանակոչվեց հայրենի Չորաթան գյուղի դպրոցը, իսկ ընկած վայրը, որը բարձունքում էր կոչվեց` Արթուրասար:
Տավուշի մարզի Չորաթան գյուղի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը Արթուրի մասի չի կարողանում հիշել առանց հուզվելու.”Արթուրը իսկական հերոս էր, ֆիզիկական լուրջ պատրաստվածություն ստացած, բարի, կամեցող ու հրաշալի մի տղա, որի ուղեղում միայն հայրենիքն էր”:
Արթուրասարի բարձունքում չվախենալով թշնամու սադրիչ գործողություններից նրան երգ նվիրեց 12 ամյա Մարիաննա Ուդումյանը:
Գյուղապետը հրացան մեկնեց փոքրիկ աղջկան:
’’Քաջերի գենետիկ կոդը պետք է փոխանցվի գալիք սերնդին’’, վստահ է գյուղապետը:
Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում: