20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

՛՛Չի կարելի արյան վրա փորձել շահարկումներ անել՛՛ /վիդեո/

”Քաղաքական իշխանությունն անելու է ամեն ինչ, որ մեր երկրում կարողանանք արդար դատավարություն ապահովել, սա որպես քաղաքական իշխանության ներկայացուցիչ՝ կարող եմ ասել: Մնացած խնդիրները իրավական տիրույթում են՛՛,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Գյումրիում եղած սպանության դեպքից ու դրա իրավական լուծումներից:

՛՛Ես հիացած չեմ իմ որոշ քաղաքական գործիչներից պահվածքով, նաև այսօր: Ես դասեր տալ չեմ սիրում, բայց չի կարելի արյան վրա փորձել շահարկումներ անել, չի կարելի նման ողբերգությունը դարձնել ներքաղաքական, ինչու չէ նաև արտաքին քաղաքական շահարկման առարկա, չի կարելի: Խոսքը գյումրեցիներին, ժողովրդին չի վերաբերում, այլ նրանց, ովքեր երբ որ տեսնում են տեսախցիկներ կամ ձայնագրիչներ, կորցնում են իրականության ընկալումը, ընկնում են հուզականության  ու դիվիդենտներ շահելու հետևից՛՛,-նկատեց նա: 

Ինչ վերաբերում է նրան, որ սգո օր չհայտարարվեց, Շարմազանովն ասաց, որ ամբողջական չի կարող պատասխանել, միայն կարող է նշել՝ բոլորի սրտերում է սուգ հայտարարվել:

Արձագանքելով հայտարարություններին, թե նախագահ Սերժ Սարգսյանը միայն ՌԴ նախագահի հեռախոսազանգից հետո ցավակցական ուղերձ հղեց՝ ԱԺ փոխնախագահն ասաց, ՛՛Դա լկտի սուտ է՛՛: Նա նշեց, ոչ հունվարի 12-ին, երբ տեղի էր ունեցել հանցագործությունը և մեղադրյալ Վալերի Պերմյակովը դեռ կալանավորված չէր, նախագահը խորհրդակցություն է անցկացրել ու հենց այդ ժամանակ էլ ցավակցությունն է հայտնել:  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ