17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ղրղզստանում տղամարդը բռնաբարել 2-ամյա քրոջորդուն. մարդիկ պահանջում են վերականգնել մահապատիժը

Ղրղզստանի հասարակությունը պահանջում է վերականգնել երկրում մահապատիժը` իբրեւ պատժի միջոց: Այս պահանջի պատճառ է դարձել այն, որ մի տղամարդ բռնաբարել է քրոջ 2 տարեկան որդուն, հայտնում է Интерфакс-ը:

Հունվարի 11-ին երեխան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Բացի բռնաբարության հետքերից` երեխայի մարմնին նաեւ բազմաթիվ հարվածների հետքեր են եղել, վնասվել է նրա գանգոսկրը: Ընդ որում, պարզվել է, որ երեխան դաժան ծեծի է ենթարկվել հիվանդանոց տեղափոխվելուց օրեր առաջ:

Ինչպես պարզվել է, փոքրիկի ծնողները բաժանվել են, ինչից հետո երեխան ապրել է քեռու տանը, ով էլ, կնոջ հետ միաիսն, դաժան ծեծի է ենթարկել փոքրիկին եւ բռնաբարել:

Երեխայի վիճակն այժմ ծանր է: Հանցագործները ձերբակալվել են, եւ Ղրղզստանի բարկացած հասարակությունը պահանջում է վերականգնել մահապատիժն ու ձերբակալվածներին մահապատժի ենթարկել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ