24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վեց որդով՝ դատարկ սեղանի շուրջ /վիդեո/

Ըստ “Շիրակ կենտրոնի” վառելափայտ էինք տարել Գյումրու՝ սոցիալապես աննկարագրելի ծանր պայմաններում բնակվող ընտանիքներից մեկին, ականատես եղանք , թե ինչպես է վեց մանկահասակ որդիների հայրը վառարանը նետում, իրենց խոնավ խրճիթի միակ գույքի՝ պահարանի, վերջին կտորները:  Հարյուրավոր այլ ընտանիքների նման, նրանց ապրուստի միակ միջոցը կրկին սոցիալական նպաստն է, որը չի բավարարում անգամ կոմունալ ծախսերը փակելու եւ ցամաք հաց […]

Պահանջելու են վարչապետից. իրավիճակը անկառավարելի է

Մի խումբ երիտասարդներ կազմակերպել են բողոքի ակցիա ընդդեմ դրամի արժեզրկման և թանկացումների։ Նրանք պահանջում են կառավարությունից ձեռնարկել հրատապ միջոցառումներ՝ մի քանի օրվա ընթացքում կայունացնելու գները և բացառելու դոլարի սպեկուլյատիվ վաճառքը։ Դեկտեմբերի 19-ին ժամը 13.00-ին կոչ են անում բոլորին լինել Կառավարության շենքի մոտ .՛՛Բոլորս ենք տեսնում, թե ինչպես է դրամը արժեզրկվում, գնաճը անկառավարելի է, ընդ որում, […]

Դատապարտյալների հիվանդանոցից ազատ է արձակվել Յուրի Վարդանյանի որդին

Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանի որդին՝  Դավիթ Վարդանյանը, ով ազատազրկման էր դատապարտվել 4 տարի 6 ամիս ժամկետով, ազատ է արձակվել: Ըստ մամուլի հրապարակումների,  նրա նկատմամբ կիրառվել է պայմանական վաղաժամկետ ազատում: Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց քրեակատարողական հիմնարկների վարչության  հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը, Վարդանյանն ազատ է արձակվել երեկ: Նա 2  ամիս գտնվել է “Դատապարտյալների հիվանդանոցում”, որտեղ […]

Բաց նամակ Արցախի նախագահին

Հարգելի Բակո Սահակյան, Արցախում մասնավոր տեղեկատվական հեռուստաալիքի բացման անհրաժեշտությունը բազմիցս շոշափվել է լրագրողական եւ հանրային շրջանակներում։ Նշվել է, որ ժողովրդավարական պետության անբաժան բաղադրիչներն են ներքին քաղաքական ու հասարակական գործընթացների թափանցիկությունը եւ այդ դաշտերում գործող ուժերի առողջ մրցակցությունը։ Ակնհայտ է, որ միջազգային ճանաչում հայցող երկրում անկախ տեղեկատվական հեռուստատեսության բացակայությունը բացասական քաղաքական գործոն է։ Արցախի լրատվական դաշտում […]

Տնտեսությունում արտակարգ իրավիճակ չկա. դրամը կայունանում է

՛՛Ամեն ինչ նորմալանում է և կշարունակվի նորմալանալ՛՛,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց  Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը` վստահեցնելով, որ տնտեսությունում արտակարգ իրավիճակ չի ձևավորվել: ՛՛Աստիճանաբար դրամը կայունանում է և կշարունակի կայունանալ՛՛,-հավելեց նա: Ինչ վերաբերում է Կառավարության նիստում հաստատված սահհամաներձ մի քնաի համայնքների բնակիչների կոմունալ վճարների մասնակի փոխհատուցմանը, արդյոք հնարավոր չէ՞ր ամբողջությամբ […]

Իրավունք չունի դեպուտատին պատժել /վիդեո/

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի խոսքով՝ տնտեսական նման անկայուն իրավիճակի պատճառներից մեկն էլ այն է, որ սպեկուլյացիաներն են բավականին շատ: ՛՛Կանխարգելիչ ֆունկիցաներ պետք է իրականացվեն՛՛,- լրագրողների հետ զրույցում ասաց նա: Դիտարկմանը, որ շաքարի բիզնեսով զբաղվող Սամվել Ալեքսանյանը շաքարը թանկացրել է, արդյոք նրա նկատմամբ պատժամիջոց կկիրառվի, նա պատասխանեց, որ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը կուսումնասիրի […]

8 միլիոն դրամ` ՛՛Արմենիա TV՛՛ -ին

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ՛՛Արմենիա TV՛՛ ընկերությանը հատկացնել 8 մլն դրամ՝ գիտելիքի ու կրթության հանդեպ հետքրքրությունը մեծացնելու նպատակով համապատասխան ծրագիր պատրաստելու համար: Այս մասին կառավարության նիստին զեկուցեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: 

Հովիկ Աբրահամյանն ուզում է, որ բոլոր նախարարները ուզեն

Կառավարության այսօրվա նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ՊՆ Սեյրան Օհանյանի հետ քննարկել են ամանորյա տոներին զորամասերի այցելությունը: ՛՛Այն գերատեսչությունների ղեկավարները, որոնք ցանկություն ունեն զորամասեր այցելելու, իսկ ես ուզում եմ, որ բոլորը նման ցանկություն ունենան և այցելեն՛՛,-ասաց վարչապետը:   Սեյրան Օհանյանն առաջարկեց սահմանային բնակավայրեր ևս այցելել:

Համատարած գործադուլ /ֆոտո/

Վաղ առավոտից կաթվածահար իրավիճակ է մայրաքաղաքի երթուղային գծերում։ Մի շարք երթուղիներ սպասարկող ավտոբուսների ու միկրոավտոբուսների վարորդներ հրաժարվում են գիծ դուրս գալ ու սպասարկել ժողովրդին։ Որոշները նույնիսկ մեքենաներով փակել են ճանապարհները։ Առաջարկ կա փակել նաև գազալցակայանների մուտքերը։ Մենք տեղեկացանք, որ ՀԱԹ-ից կենտրոն ու տարբեր թաղամասեր մեկնող երթուղային գծերից մի քանիսը՝ 70, 75, 77 և այլն, չեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի