19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Վայ, թուրքի կռները կոտրվեր, Արման. քիչ հետո կհուղարկավորեն

”Վայ, թուրքի կռները կոտրվեր զենք չբռներ` Արման”, – Չորաթան գյուղի քար լռության մեջ աղեկտուր ճիչը հավաստում է մահվան գոյությունը: 34 ամյա Արման Ուդումյանի մայրն է: Արմանի երիտասարդ կնոջը` հավաքված կանայք չեն կարողանում գիտակցության բերել: Ցավն ու վրեժի կոչը խառնվում է իրար: Գյուղի երիտասարդները պատերի տակ կանգնած սեղմում են տանը ունեցած հրացանի կոթը:

‘’Թուրքի մաման լացի’’,-կանչը խախտեց լռությունը:
Արման Ուդումյանը զինվորական հագուստով է, հագուստը նոր չէ, երևի իր վայելած հպարտության ու զինվոր լինելու օրվա թանկ ձեռքբերումներից է:

Արմանի ամենաթանկ ձեռքբերումը ՄԱՀՆ էր` հանուն երեք զավակների բարեկեցիկ ապագայի: Երկու դուստր ու մեկ տղա ունի նա: Մազերի մեջ ճերմակ խայտանքներ կան, որոնք անգամ դագաղում բարձր ու արժանապատիվ են դարձնում հայ մարդուն:

Տունը հասարակ, հին ու ճռճռացող դուռ ու հայ մարդուն վայել օջախի նվիրում կա պատերին:

Արման Ուդումյանը քիչ հետո կհուղարկավորվի` պապերի կողքին:

Արմանի վրեժի մասին մտմտում են բոլորը: Հայի տերն` Աստված…..

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ