20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փարիզի քաղաքապետը Fox News-ի դեմ հայց է ներկայացնում Charlie Hebdo-ի լուսաբանման համար

Fox News-ը տարիներ շարունակ հեգնել է Ֆրանսիային իրական և երևակայական մեղքերի համար: Փարիզի քաղաքապետը որոշել է դատի տալ  հեռուստաալիքին, որը Charlie Hebdo-ի վրա հարձակումների հետևանքները լուսաբանելիս «վիրավորել» է Փարիզին, գրում է interpress.am-ը:

Երեքշաբթի՝ հունվարի 20-ին, CNN-ում Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն  անճշտություն է համարել  աղմուկ հանած պնդումները, որոնք նշում են, որ  Ֆրանսիան ունի «փակ գոտիներ», որտեղ միայն մուսուլմաններ են ապրում,  որոշ  տեղերում գործում է շարիաթի օրենքը և կառավարությունն ու ոստիկանությունն այնտեղ իշխանություն չունեն:

Fox News-ի գործադիր փոխնախագահ Մայքլ Կլեմենտեն երեքշաբթի արձագանքել է քաղաքապետի մեկնաբանություններին և նշել է. «Մենք մեր աջակցությունն ենք հայտնում   Ֆրանսիայի քաղաքացիներին, որոնք անցնում են ապաքինման գործընթացը և վերադառնում առօրյա կյանքին», – ասել է նա: «Սակայն, մենք գտնում ենք, որ քաղաքապետի  հայցը տեղին չէ»:

Washington Post-ը այս շաբաթ կազմել է Fox-ի թույլ տված սխալների ցանկը: Հունվարի 7-ին, օրինակ, Fox News-ը հյուրընկալող Շոն Հանիթին ասել է, որ վերջին տարիներին  Ֆրանսիայի և Եվրոպայի  այլ հատվածների մահմեդականների մեծ ներհոսքը  հանգեցրել է Եվրոպայի սրտում, տարբեր շրջաններում մահմեդական մինի-պետությունների ստեղծմանը:

«Նրանք ունեն արգելված գոտիներ: Եթե դու  մահմեդական չես, քեզ թույլ չեն տա այնտեղ մտնել: Ոչ ոստիկանությունը, ոչ էլ  նույնիսկ հրշեջները, եթե այնտեղ հրդեհ է բռնկվել: Արդեն թույլատրվել է ստեղծել շարիաթի դատարաններ: Գրեթե յուրաքանչյուր հյուրանոց աղոթքի համար գորգեր ունի»,-ասել է Հանիթին:

Երեք օր անց, հունվարի 10-ին, ահաբեկչության վերլուծաբան Սթիվ Էմերսոնը զարմացած Ջենին Պիրոյին ասել է, որ եվրոպական տարբեր քաղաքներում«անվտանգ գոտիներ» գոյություն ունեն բացառապես մահմեդականների համար: Նա նույնիսկ  կոնկրետ մանրամասներ է ներկայացրել Անգլիայի Բիրմինգեմ քաղաքում ենթադրվող շարիաթի օրենքով կյանքի մասին:

«Կան փաստացի քաղաքներ, ինչպիսին Բիրմինգեմն է, որտեղ ամբողջովին մահմեդականներ են ապրում և ոչ մուսուլմանները պարզապես չեն գնում այնտեղ»,-ասել է նա:Մեկնաբանություններն ապշեցրել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնին, ով անմիջապես դատապարտել է Էմերսոնին: «Ես անկեղծորեն խեղդվում էի շիլան ուտելիս և մտածեցի, որ դա ապրիլմեկյան կատակ է», – ասել է նա, հավելելով, որ վերլուծաբանը «բացարձակ ապուշ է»:

Հունվարի 17-ին, Fox News-ը հյուրընկալող Ջուլի Բանդերասը  բանավոր ուղղում է կատարել Fox-ի տարբեր հաղորդումներում հնչած արգելված  գոտիների մասին և ներողություն խնդրել Էմերսոնի դիտողությունների համար:

«Պետք է հայտնեմ, որ այդ երկրներում  պաշտոնապես նշված այդպիսի գոտիներ չկան և ոչ էլ վստահելի տեղեկատվություն կա այն մասին,  այդ երկրներում կան որոշակի  տարածքներ, որոնք  բացառում են անհատներին՝ ելնելով նրանց կրոնական պատկանելությունից»,-ասել է նա:

Պիրոն նաև բանավոր ուղղում է արել, որտեղ մեղադրել է Էմերսոնին արգելված գոտիների մասին նրա պնդումների համար և հեռուստաալիքին, որը չի  վիճարկել նրան: Էմերսոնն իր հերթին ներողություն է խնդրել  BBC-ին տված հարցազրույցում և մեղադրել է «անփույթ հետազոտությանը, որն արվել է առանց փաստերը ստուգելու» :

Ֆրանսիացի կատակերգուներն էլ պահը բաց չեն թողել և Fox-ի լուսաբանումն  այս շաբաթ օգտագործել են երգիծական նորությունների ծրագրում: Ֆրանսիական Le Petit Journal-ը երկու կատակերգուների ներկայացրել է որպես  Fox-ի  լրագրողներ Փարիզում: Երկու դերասանները վազել են  Փարիզի փողոցներում, վեր թռել ամեն ձայնից և թաքնվել ամեն անգամ, երբ մորուքավոր մարդ են տեսել՝ գոռալով. «Փարիզն ամենավտանգավոր  քաղաքն է աշխարհում»:

Սակայն, նույնիսկ եթե նրանք գտել  են ծիծաղելու լավ հնարավորությունը, Իդալգոյի համար դա ամենև ին ծիծաղելի չէ: «Փարիզի հեղինակությանը վնաս է հասցվել, վնասել են նաև Փարիզի պատիվը», – ասել է նա CNN-ին:

Աղբյուր` interpress.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ