Քաղաքացիներ են մոլորվել
Հունվարի 22-ին, ժամը 19.48-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի եկեղեցու մոտակայքում 4 քաղաքացի մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ մոլորված քաղաքացիները ժամը 13.15-ի սահմաններում Չարենցավան քաղաքից օդապարիկով թռիչք են կատարել, այնուհետև վայրէջք են կատարել Լեռնանիստ գյուղի մոտակա լանջին:
Ժամը 20.20-ին ՀՀ ԿԱ քաղավիացիայի ավագ կարգավարը հաղորդեց, որ ռադիոկապով տեղեկատվություն է ստացվել, որ մոլորված քաղաքացիները ժամը 13.15-ի սահմաններում «Սքայ Բոլ» ընկերությանը պատկանող օդապարիկով Չարենցավան քաղաքից թռիչք են կատարել, իսկ ժամը 20.05-ի սահմաններում ռադիոկապով հաղորդել են, որ հարկադիր վայրէջք են կատարել Լեռնանիստ գյուղի մոտակա սարալանջին (գյուղից մոտ 5 կմ հեռավորության վրա):
Որոնողական խումբը (3 ձյունագնացով) օդապարիկի հարկադիր վայրէջքից մոտ 1 կմ հեռավորության վրա հայտնաբերել է Լեռնանիստի 2 բնակչի, ովքեր փորձել են օգնություն ցուցաբերել օդապարիկում գտնվող քաղաքացիներին, սակայն եղանակային և լանդշաֆտային բարդ պայմաններից ելնելով՝ չեն կարողացել. վերջիններիս անհրաժեշտ է եղել օգնություն:
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներ Մ. Գ.-ին (ծնվ. 1987 թ.), Լ. Հ.-ին (ծնվ. 1992 թ.), Ն. Բ.-ին (ծնվ. 1985թ.) և Ա. Բ.-ին (ծնվ. 1984 թ.):
Մ. Գ.-ին , Լ. Հ.-ին և Լեռնանիստի 2 բնակչի իջեցրել են գյուղ:
Կապ է հաստատվել Ծաղկաձորի քաղաքապետի հետ, ով որոնողական աշխատանքները կազմակերպելու համար տրամադրել է 2 ձյունագնաց (Բուռան):
Որոնողափրկարարական խումբը մեկնել է դեպքի վայր:
Ժամը 09.35-ին տեղեկություն է ստացվել, որ հրշեջ-փրկարարները Լեռնանիստ գյուղի եկեղեցու մոտակայքից գյուղ են իջեցրել 1985 թ. ծնված Ն. Բ.-ին և 19845 թ. ծնված Ա. Բ.-ին: