20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ռուսական ռազմաբազայի գործունեությունն առաջին հերթին անհրաժեշտ է մեզ. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ռուսական ռազմաբազայի լինելու անհրաժեշտություն Հայաստանում միանշանակ տեսնում է: ՛՛Ռուսական ռազմաբազայի տեղակայումն ու այստեղ գործունեությունն առաջին հերթին անհրաժեշտ է մեզ՝ Հայաստանի հանրապետության քաղաքացիներին: Պարզ է չէ՞, որ մեր հանրապետության անվտանգության համար մեր արևմտյան սահմանում մենք ևս վտանգ տեսնում ենք: Ռուսական ռազմաբազայի այնտեղի առկայությունը նաև այդ խնդիրն է լուծում: Թուրքական վտանգը չեզոքացե՞լ է, ո՛չ՛՛,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց Շարմազանովը:

՛՛Երկրորդը՝ Ռուսաստանը մեր դաշնակիցն է, ու մենք պետք է շարունակենք մեր ռազմավարական հարաբերությունների խորացումը ՌԴ-ի հետ: Չի կարելի թեկուզ ամենաողբերգական, ցավալի դեպքը, որ իրականացրել է տականքն ու ստահակը, կապել հայ-ռուսական, միջպետական հարաբերությունների հետ: Ես նույնը կասեի, եթե խոսքը վերաբերեր հայ-ամերիկյան, հայ-ֆրանսիական հարաբերություններին:

Ռուսական ռազմաբազայի ներկայությունը անհրաժեշտություն է և իմ խորին համոզմամբ՝ այն պետք է շարունակի: Իհարկե, ռուսական ռազմաբազայում հետևություններ կանեն, բայց պետք չէ այս հարցը կապել հայ-ռուսական հարաբերությունների հետ՛՛,-շեշտեց ՀՀԿ խոսնակը: Ըստ նրա՝ այս շահարկումները ձեռնտու չեն ոչ Հայաստանին: ՛՛Ու խնդրում եմ շահարկում անող գործիչներին մի քիչ մտածել, չի կարելի ամեն ինչ այդքան պրիմիտիվացնել, ժողովրդի զգացմունքայնության վրա դիվիդենտներ շահել:

Պետք չէ ներքին թշնամիներ փնտրել, մենք այնքան պետություններ ունենք, որ մեր ազգը համարում են իրենց թիվ մեկ թշնամի, մենք պետք է կարողանանք լինել միասնական ու այս ողբերգությունից արժանապատիվ դուրս գալ: Ես ուզում եմ տեսնել այն մարդկանց դեմքերն, ովքեր առավոտից իրիկուն խոսում են, խոսքը ժողովրդի մասին չե, տեսնեմ՝ Ավետիսյանների ընտանիքի մասին հիշում են, թե ոչ: Դրա համար մի դատվիր, որ չդատվես… մենք պետք է դասեր քաղենք, լինենք միասնական ու մեկս մյուսի մեջ հակառակորդ չտեսնենք՛՛,-խորհուրդ տվեց ԱԺ փոխնախագահը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ