14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հրկիզել են ՛՛Նախախորհրդարան՛՛-ի անդամների մեքենաները

Երեկ երեկոյան , ինչպես նաև անցած գիշերվա ընթացքում հրկիզվել են՝ ՛՛Նախախորհրդարան՛՛ նախաձեռնության անդամների ավտոմեքենաները: Դիրիժոր Վարդան Հակոբյանը այդ մասին իրազեկել է երեկ երեկոյան՝ facebook-ի իր պատին տեղադրելով այրված մեքենաների նկարները և գրառում. ՛՛Վերջին 24 ժամվա ընթացքում հրկիզել են Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուներ Շահեն Պողոսյանի, Վարդան Հակոբյանի, Վարուժան Ավետիսյանի և Սուսաննա Մելքոնյանի ավտոմեքենաները: Այս բոլոր ավտոմեքենաներին վերաբերող […]

Եթե բացեր կան կլրացնենք. նախարարը՝ նախկին նախարարին

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացրեց նախագծերի փաթեթ, որի արդյունքում անվավեր պետք է ճանաչվի տասնյակ հազարավոր քաղաքացիների վարչական տուգանքները:Ըստ որոշման՝ այն քաղաքացիները, որոնք պատշաճ չեն ծանուցվել իրենց վարչական տուգանքի մասին, չեն պարտավարվում վճարել տուգանքը:Նախագիծը մեկ դրույթ ևս պարունակում է՝ վարչական իրավախախտում կատարած անձը ազատվում է վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված […]

Հայաստանը չի պատասխանում մեր դրական ուղերձներին. Թուրքիայի արտգործախարար

Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարը քննարկվել է Թուրքիայի խորհրդարանում: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր ելույթում ասել է, թե Հայաստանը չի պատասխանում հարաբերությունների կարգավորմանն ուղղված Թուրքիայի ջանքերին՝ ավելացնելով, որ Հայաստանի՝ 2015-ին ընդառաջ քայլերը մտահոգիչ են, գրում է Ermenihaber.am-ը: «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մեր ցանկությունը չի փոխվել: 2015-ին ընդառաջ Հայաստանը Թուրքիայից գնացող բարի նպատակ ունեցող ուղերձներին դրական […]

Արտադրության ծախսերը կնվազեն

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տվյալներով, 2014թ. նոյեմբեր ամսվա ընթացքում տեղի է ունեցել ՀՀ դրամի փոխարժեքի ճշգրտում: Եթե այս տարվա հոկտեմբերի 31-ի տվյալներով ամերիկյան դոլարի փոխարժեքը ՀՀ դրամով հավասար  էր 411,26, ապա նոյեմբերի 5-ին այն կազմում էր 413,51, իսկ նոյեմբերի 10-ին, 15-ին և 20-ին՝  համապատասխանաբար 414,95; 415,50 և 417,13: Նոյեմբերի 25-ի տվյալներով այն արդեն կազմում է […]

Օրերով ու շաբաթներով լարվածության ու ավելորդ հոգսերից ազատվեցին

՛՛Մեր կառավարության մշտական շեշտադրումներն են տնտեսվարողների գործունեության խթանման համար նպաստավոր պայմաններ ստեղծելը՛՛,-այսօր կառավարության նիստից առաջ հայտարարեց վարչապետ Հովիկ Արահամյանը: ՛՛ Կարևոր է ամեն կերպ խթանել հայրենական արտադրողին թե մակրոտնտեսական առումով, մրցունակ միջավայր ապահովելու, թե տնտեսավորղի գործունեությանը տարբեր տեսակի միջամտությունները նվազեցնելու տեսակետից՛՛,-հավելեց նա: Հովիկ Աբրահամյանն ասաց, որ  պետությունը պետք է արդյունավետ միջամտի, ոչ թե օրերով ու […]

Տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 09:30–ի դրությամբ, Սևանից Դիլիջանի թունել, Գորիսից Կապան տանող ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ- տեղ մերկասառույց է: Աշտարակի, Թալինի, Մարալիկի, Լոռու և Թումանյանի ավտոճանապարհներին տեղում է ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: […]

Լավաշը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում

Նոյեմբերի 26-ին Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստին որոշում է կայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի կողմից ներկայացված «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսեւորումները Հայաստանում» հայտը: 2013թ. ներկայացված հայտն անցել է կոնվենցիայով սահմանված ընթացակարգային փուլերը` ստանալով փորձագիտական դրական եզրակացություն։ Այսպիսով, […]

Կսահմանվի ՛՛Ժողովրդական՛՛ պատվավոր կոչման համար ամենամսյա պատվովճար տալու կարգը

Կառավարության վաղվա նիստում ընդգրկված է հարց, որով կագավորվում են ՛՛Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին՛՛ Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության ՛՛Ժողովրդական՛՛ պատվավոր կոչման համար ամենամսյա պատվովճար  տալուն առնչվող հարաբերությունները:               1.      Պատվովճարը նշանակվում և վճարվում է` 1)           oրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ՛՛Ժողովրդական՛՛ պատվավոր կոչմանն արժանացած անձանց. 2)           մինչև օրենքն ուժի մեջ մտնելը` […]

Կշարունակվի հայ-հնդկական համագործակցությունը

ՀՀ առողջապահության  նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Հնդկաստանում վերջերս ձևավորված ավանդական բժշկության նախարարության ներկաացուցիչները: Ողջունելով հյուրերին` Արմեն Մուրադյանը նշեց, որ վեջին տասը տարիների ընթացքում հայ-հնդկական համագործակցությունն առողջապահական ոլորտում սերտ է: «Բուժական աշխատանքները և մասնավորապես  կրթական լավագույն ծրագրերը սերտ համագործակցության  հավաստիքն են»,- ասաց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

Ամենաընթերցված