09 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Խնդիրը լուծված չէ. նաիրիտցիները չեն նահանջում

Երեկ ՛՛Նաիրիտ՛՛  գործարանի մի խումբ աշխատակիցներ հանդիպել են էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ, ով տեղեկացրել է, որ հնարավոր է օտարել Նաիրիտ գործարանի գույքը՝ աշխատավարձերը վճարելու համար։

 Գործարանի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը տեղեկացրեց, որ արդեն ստեղծվել է Նաիրիտի գույքի օտարման հանձնաժողով։ ՛՛Նախնական հաշվարկներով մեր մասնակիցները ներկայացրել են հաշվար այն սարքավորումների, ապրանքների, որոնք ՛՛Նաիրիտի՛՛ հետագա վերագործարկման ընթացքում պետք չեն լինի, այդ գույքի գումարը կազմում է մոտավորապես 5-7 միլիոն դոլար, որը աշխատավարձերի պարտքի կեսը կմարի՛՛,-ասաց Հարությունյանը։ Աշխատակիցների ճնշման արդյունքում շատ բան է փոխվել, արդեն նախարարը խոսում է աշխատավարձը ամբողջությամբ մարելու մասին․ ՛՛Այն,  որ պնդում էին թե աշխատավարձի մասին խոսք անգամ գնալ չի կարող, այսօր,  արդեն խոսակցությունը այլ կերպ է գնում, երեկ արդեն նախարարը ասաց, որ աշխատավարձ վճարելու են, ուղղակի դա ժամանակի խնդիր է , կապված է նաև միջպետական բանկի բանակցությունների է հետ՛՛։

Խնդիրը այսքանով լուծված չեն համարում, քանի որ նորից,  որևէ հստակ ժամանակ չեն նշել, ինչպես նաև անհայտ է փետրվարի 6-ից գործազուրկ դարձած աշխատողների վերջնահաշվարկի խնդիրը․ ՛՛Պայքարը այսքանով ավարտված չենք կարող համարել, բողոքի ակցիաները կշարունակվեն, քանի որ խնդիրներ կան որոնք լուծում են պահանջում՛՛։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ