23 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հեպատիտ C-ով վարակվածների գործը իրավապահների վարույթում է /վիդեո/

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կառավարության հունվարի 22-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Սյունիքի մարզի Քաջարանի բժշկական կենտրոնում հեպատիտ C-ով վարակված  հիվանդների հարցին:

Բոլոր վարակվածները ապահովագրված են: “Կոնկրետ այդ հիվանդները ապահովագրված են եւ նրանց բուժումը բարձր մակարդակով պետք է իրականացվի”,-ասաց նախարարը:  Միեւնույն ժամանակ նախարարը խորհուրդ տվեց, չշտապել եզրահանգումներ անել,  որ հիվանդանոցային հիգիենայի խախտման մեջ մեղավոր է բուժհաստատությունը:

“Համոզված եմ, որ քրեական գործը կտա բոլոր հարցերի պատասխանը:

Ի պատասխան հարցին՝ ինչո՞ւ մինչեւ օրս հասարակությունում չի երեւում եւ բացատրություններ չի տալիս բժշկական կենտրոնի տնօրենը, նախարարն ասաց. “Յուրաքանչյուր բժիշկ պետք է պատասխանատվություն կրի իր արված կամ չարված աշխատանքի համար: Միանշանակ հայտարարում եմ, որ գործը գտնվում է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում”:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ