01 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարկ վճարողները կծանոթանան ԵՏՄ անդամակցությունից բխող օրենսդրական և վարչարարարական նորամուծություններին

Ֆինանսների նախարարությունն իրազեկման հանդիպումներ է սկսում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանով հունվարի 19-ից 27-ը ՀՀ տարբեր քաղաքներում շահագրգիռ հարկ վճարողների համար կազմակերպվելու է ՛՛Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրական և վարչարարական նորամուծությունները՛՛ խորագրով տեղեկատվական հանդիպումների շարք: Հանդիպումները նպատակ ունեն բարձրացնելու հարկ վճարողների իրազեկվածությունը 2015-ից ուժի մեջ մտած հարկային և հարակից օրենսդրության փոփոխությունների […]

Ռուսաստանում լուրջ անհանգստացած են. Հայրիկյան /վիդեո/

 ”Սպասելի է, ոչ ոչ թե այս դեպքի հետ կապված, այլ ընդհանրապես, որ մեր ժողովրդի առողջ զանգվածը, որ մտահոգ է իր ճակատագրով ընդվզի պուտինիզմի տեղական դրսևորումների դեմ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը՝ ի պատասխան մեր այն հարցին, թե հնարավոր է, որ Գյումրիի ընդվզումները շարունակվեն ու վերածվեն մի այլ ալիքի: Հայրիկյանի խոսքով՝ դրանով լուրջ […]

Օմբուդսմենը հորդորում է ոստիկանությանը. անդրադարձ Գյումրիի երեկվա դեպքերին

Երեկ՝ մինչև ուշ գիշեր, ես և իմ ներկայացուցիչներն այցերի, արագ արձագանքումների և այլ եղանակներով դիտարկել ենք Գյումրիում և Երևանում տեղի ունեցած հավաքների ընթացքը, ինչպես նաև ոստիկանության բաժիններում իրավիճակը: Այսօր ես հարուցել եմ համապատասխան վարույթներ, որոնց արդյունքում կուսումնասիրվեն պատասխանատու պետական բոլոր մարմինների գործողությունները, և դրանց կտրվեն իրավական գնահատականներ: Մինչ այդ ներկայացնում եմ իմ նախնական գնահատականները, դիտարկումներն […]

Թուրքական գաղտնի ծառայություններն են օգտագործել ռուս նարկոմանին. հայտարարություն

facebook-ի օգտատեր, գրող, երգահան Էդվարդ Ալեքսանյանը հայ գրողների ընկերակցության հետ համատեղ համացանցում տարածում է հետևյալ հայտարարությունը. Էդվարդ Ալեքսանյան Համարեք կոչ կամ հայտարարություն հայ հասարակությանը Արտասահմանյան, մասնավորապես թուրքական գաղտնի ծառայությունները, օգտագործելով նարկոման ռուս մարդակերին՝ 100-ամյա ցեղասպանության տարելիցին ընդառաջ կազմակերպեցին հայ ժողովրդի նկատմամբ մի նոր ահավոր տեսակի բարբարոս հանցագործություն ու ահաբեկում, որի հետեւանքով իմ տեսակետով. ա. Հնարավոր […]

Հայաստանում կշարունակվեն Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող բարեփոխումները. ԵՄ-ն հատկացրել է ևս 77.5 մլն եվրո

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի ներկայությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն ֆինանսավորման ութ համաձայնագրերի մեկնարկի արարողությունը: Աջակցության նոր փաթեթը՝ շուրջ  77.5 մլն եվրո (44 մլրդ դրամ), նպատակաուղղված է օժանդակելու Հայաստանի զարգացմանը և բարեփոխումներին: Միջոցառմանը ներկա էին կառավարության անդամներ, ԵՄ անդամ պետությունների դեսպաններ, Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, […]

ԲՀԿ-ն կոչ է անում իշխանություններին

Հունվարի 16-ի  վաղ առավոտյան ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԲՀԿ խմբակցության եւ քաղխորհրդի նիստ: Քննարկվել է Գյումրիիում ստեղծված իրավիճակը: Նիստի ընթացքում քննարկվել եւ արձագանք են ստացել մի շարք հարցեր: Այս մասին տեղեկացնում է ԲՀԿ լրատվական ծառայությունը: Որոշվել է ԲՀԿ խմբակցության եւ քաղխորհրդի ներկայացուցիչներից ձեւավորել աշխատանքային խումբ՝ անհրաժեշտության դեպքում ցանկացած պահի Գյումրի գործուղելու […]

Էրդողանն ապրիլի 24-ին ՀՀ նախագահին հրավիրում է Թուրքիա

Թուրքական «Milliyet» թերթի սյունակագիր Սերփիլ Չևիքջանի «Էրդողանի 2-րդ անակնկալը» վերտառությամբ հոդվածում տեղեկություն է հաղորդվում այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դարդանելիի պատերազմական գործողությունների 100 ամյակի կապակցությամբ պետականորեն կազմակերպելիք միջոցառումներին, ի թիվս աշխարհի երկրների այլ նախագահների, նախատեսել է հրավիրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, գրում է Ermenihaber.am-ը: Նշվում է, որ Անկարան պատրաստվում է 2015-ի ապրիլի […]

Սերյոժա Ավետիսյանը դեռևս ինքնուրույն չի շնչում

Գյումրիում սպանված ընտանիքի ողջ մնացած երեխայի՝ Սերյոժա Ավետիսյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Նշենք, որ Սերյոժա Ավետիսյանը դեռևս  ինքնուրույն չի շնչում, միացված է արհեստական շնչառության ապարատին: Հիշեցնենք, որ երեկ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը տեղեկացրել էր, որ երեխան գլխուղեղի սնուցման խնդիր ունի և կերակրվում է զոնդով:

Վարչապետը մասնակցել է գյուղատնտեսական առաջին կոոպերատիվի շնորհանդեսին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունվարի  15-ին այցելել է Ճարտար քաղաք և մասնակցել համայնքի գյուղատնտեսական կոոպերատիվ տնտեսության ծրագրի շնորհանդեսին: Վարչապետը ողջունելի է համարել Ճարտարի բնակչության նախաձեռնությամբ ստեղծվող գյուղատնտեսական առաջին կոոպերատիվը և նշել, որ ժամանակը ցույց է տվել, որ կոլեկտիվ տնտեսությունների լուծարումից հետո Արցախում գյուղատնտեսությունը լուրջ հետընթաց է ապրել: Նա շեշտադրել է, որ ԼՂՀ նախագահի նախընտրական […]

Սերժ Սարգսյանը դիտել է Անդրանիկ Մարգարյանին նվիրված հուշամրցաշարը

ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա, դիտել Անդրանիկ Մարգարյանին նվիրված 5-րդ հուշամրցաշարը: Հունվարի 8-16-ը անցկացվող հուշամրցաշարին մասնակցում են 5 տարիքային խմբով մինչև 18 տարեկան պատանիներ և աղջիկներ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի