01 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանրային խորհուրդը Գյումրիի դեպքերի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել

Ս.թ. հունվարի 16-ին ՀՀ Հանրային խորհրդում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանության և դրա հետևանքով հանրության շրջանում ստեղծված լարվածության վերաբերյալ:  Ներկաները մեկ անգամ ևս դատապարտել են տեղի ունեցածան մարդկային ոճրագործությունը և ընդգծել, որ հանցագործության բացահայտման և մեղավորին կամ մեղավորներին օրենքի ողջ խստությամբ պատժելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից և միջազգային […]

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել

Հունվարի 12-ին Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի սպանության եւ 6 ամսական երեխայի սպանության փորձի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ակտիվ քննչական եւ դատավարական միջոցառումներ իրականացվել՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտման, առաջ քաշված վարկածները ստուգելու ուղղությամբ։  Քննչական խումբը գտնվում է Գյումրիում, որտեղ ի թիվս այլ […]

Մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, Մարալիկում, Արտաշավանում, Ապարանում, Արագածում, Վանաձորում, Տաշիրում, Աբովյանում, Ճամբարակում, Գավառում, Վարդենիսում և Վայքում տեղում է ձյուն: Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է՝ մշակված աղ-ավազով: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով  ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:       […]

Հանել է պատուհանից ապակին ու մտել տուն. նոր մանրամասներ Պերմյակովի ցուցմունքից

“Ես այլևս Վալերի Պերմյակովի փաստաբանը չեմ”: Այս հայտարարությամբ հունվարի 16-ին հանդես է եկել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Թամարա Յայլոյանը: Նա նշել է, որ դեպքից հետո հունվարի 13-ի լուսաբացին է ստանձնել 6 գյումրեցու սպանության մեջ մեղադրվող ՌԴ քաղաքացի Վալերի Պերմյակովի պաշտպանությունը: Այդ պահին Պերմյակովը չի ունեցել փաստաբան, իսկ ռուսական կողմը անհրաժեշտություն է ունեցել թղթաբանական գործողություններն […]

“Սպասում ենք հանցագործին հայկական կողմին հանձնելուն”

Դերասան Հայկ Մարությանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. “Այսօր մեկնեցի Գյումրի, որպեսզի իմ և ընկերներիս զորակցությունը հայտնեմ գյումրեցիներին, ինչպես նաև տեղում ծանոթանամ իրավիճակին: Փառք Աստծուն, այսօր վիճակը հանգիստ էր: Այո՛, երեկ գյումրեցիները ցույց տվեցին ամբողջ աշխարհին, որ Հայաստանի քաղաքացին կարող է պաշտպանել իր պետության շահերը և պատիվը, իսկ այսօրվա անդորրով ապացուցեցին, որ հայը երբեք չի […]

Էրեբունու նախկին շուկայի տարածքում 5 կրպակ է փլուզվել

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 17-ին, ժամը 06.35-ին ահազանգ է ստացվել, որ “Էրեբունու” շուկայի մոտակայքում ջրագծի վթարի հետեւանքով տեղի է ունեցել փլուզում /մոտ վեց խանութ, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ՕԽ-ն: Պարզվել է, որ ժամը 02.30-ի սահմաններում Էրեբունու փողոցի թիվ 17 հասցեում՝ “Էրեբունու” նախկին շուկայի տարածքում, դեռեւս չբացահայտված հանգամանքներում, տեղի […]

՛՛…իրար վրա են լավ հարձակվում” /վիդեո/

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր խորհրդատու, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նիկոլայ Ծատուրյանը կարծում է, որ Գյումրիում թափ առած ու սկզբնավորված շարժումը կմարի, ընդվզումները այլ բանի չեն վերածվի: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ երբ ՌԴ դատախազի կողմից պատասխան գա, շարժումը հավանաբար կմարի:  Ըստ նրա՝ որպեսզի Գյումրու ողբերգությունը չկրկնվի, պիտի արժանապատվություն ունենանք: ՛՛Մեր այ […]

2 հայ դերասան եղել են ինքնաթիռում, տեռորիստներ են ներխուժել. պատմում է Ծատուրյանը /վիդեո/

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր խորհրդատու, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նիկոլայ Ծատուրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց մի դեպք, որով ցուցյ էր տալիս, որ մենք հայերս մշտապես խուսափում ենք օրենքների հետ շփումից, իսկական ցավից… Դիտեք տեսանյութը:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Վրաստան

Հունվարի 16-ին կայացավ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Վրաստան: Պատվիրակության կազմում էր նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը: Պատվիրակությանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Լեվան Գիրշիաշվիլին: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ներկան և […]

Գազային ատրճանակ..եռագույն դրոշ…սպանդ. պարզաբանում է բերման ենթարկվածը/վիդեո/

՛՛Ազատության հրապարակ էի գնացել ծանրացած հոգով, մոմավառության պետք է մասնակցեյի ու գնացել էի միայն դրա համար՛՛,-մեզ հետ զրույցում ասաց ՛՛ Հիմնադիր խորհրդարանի՛՛ անդամ, ՛՛Իրավունք և աջակցություն՛՛ հիմնադրամի նախագահ  Գագիկ Սարուխանյանը: Սարուխանյանը հանգամանորեն նկարագրեց միջադեպը: Սկզբում հրապարակ են ներխուժել քաղաքացիական հագուստներով մի խումբ մարդիկ, ովքեր բավականին կոշտ կերպով սկսել են խոչընդոտել Ազատության հրապարակում հավաքված մարդկանց գործողությունները: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի