06 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայ և ռուս պատգամավորներն այցելեցին Գյումրի

Ռուսական կողմի նախաձեռնությամբ հունվարի 23-ին Պետդումայի պատվիրակությունը, որի կազմում են ”Եդինայա Ռոսսիա”-ից պատգամավոր, անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման կոմիտեի անդամ Բորիս Ռեզնիկը , ԱՊՀ գործերի կոմիտեի անդամ Իրինա Ռոդինան, նույն կոմիտեի առաջին փոխնախագահ Օլեգ Լեբեդևը, Պետդումայի նախագահի խորհրդական Միխայիլ Կրոտովը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյանի և այլ պատգամավորների ուղեկցությամբ այցելեց Գյումրի:

՛՛Շիրակ՛՛ գերեզմանատանը ռուս պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների հիշատակը։ Ի հիշատակ նրանց դրվեցին ծաղիկներ և ծաղկեպսակ: Պետդումայի պատգամավորները իրենց խոսքում ևս մեկ անգամ նշեցին, որ ձեռնարկվել ու արվելու են բոլոր միջոցառումները գործի քննության թափանցիկությունն ապահովելու համար: Նրանք, չթաքցնելով հուզմունքը, նշեցին, որ կատարվածը ցնցել է բոլորին ու հավելեցին, որ սգում են հայ ժողովրդի հետ հավասարապես, քանի որ երկու ազգերին միավորում է եղբայրությունն ու բարեկամությունը: Առաջիկայում Պետդումայի և ՀՀ ԱԺ-ի միջև կստեղծվի պատգամավորների խումբ, որն իր անմիջական ուշադրության կենտրոնում կպահի Գյումրիի ողբերգության գործի քննության ընթացքը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ