20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

՛՛Իզուր չէ, որ աղանդը, որի մեջ գրանցված է Պերմյակովի հայրը, գտնվում է Վաշինգտոնում՛՛

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը կարծում է, որ Գյումրիում եղած սպանդը նպատակ էր հետապնդվում հայ-ռուսական հարաբերությունների մեջ ինչ-որ սեպ խրելու, սրելու: Նա նաև վստահ է, որ մեղադրյալ, ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի թիկունքում կան համապատասխան ուժեր: ՛՛Իզուր չէ, որ այդ աղանդը, որի մեջ գրանցված է նրա հայրը, գտնվում է Վաշինգտոնում՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ըստ նրա՝ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը նախևառաջ անհրաժեշտ է Արևմուտքին, և ամենայն հավանականությամբ հենց այդ կողմից էլ կազմակերպվել է այս ամենը:  ՛՛Եթե նույնիսկ Ադրբեջանի կողմից է ուղարկվել, սա պետք է համարել ծրագիր, որի նպատակը հայ-ռուսական հարաբերությունների սրումն է՛՛,-նկատեց նա:

Նախկին փոխնախարարն ամեն դեպքում վստահ է, որ երկու երկրների միջև եղած դարավոր բարեկամությունն ու հարաբերությունները չեն կարող փչացնել:՛՛Հայ մարդկ պետք է լինեն շատ ավելի խոհեմ: Ծանր դեպք է, ծանր կորուստ է, բոլորիս համար ցավ է, բայց հայության ապագան, հայ-ռուսական հարաբերությունների ապագան չի կարելի կապել մի դեպքով՛՛:

Ընդ որում, Շիրխանյանի խոսքով, ռուսների համար ևս սա ծանր ցավ է: ՛՛Սրանից հետո ռազմաբազայի ծառայողների ընտրության նկատմամբ Ռուսաստանում շատ ավելի խիիստ մոտեցումներ կլինեն՛՛,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ