14 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

“Tagesspiegel” օրաթերթի անդրադարձը Հայոց Ցեղասպանության հարցում Գերմանիայի դիրքորոշմանը

Գերմանական “Der Tagesspiegel” օրաթերթը հունվարի 23-ին հրապարակել է Մաթիաս Մայսների հոդվածը՝ “Դաշնային կառավարությունը չի ցանկանում խոսել ցեղասպանության մասին” վերնագրով: Հեղինակը հոդվածը սկսում է այն իրողության ներկայացմամբ, որ աշխարհի ավելի քան 20 երկիր հարյուր տարի առաջ տեղի ունեցած հայերի տեղահանումն ու ջարդերը հստակորեն որակել է իբրեւ ցեղասպանություն: Նա միեւնույն ժամանակ փաստում է, որ չորս երկրում՝ Հունաստանում, […]

Հասել ենք Սասունցի Դավթի վիճակին. պահանջում են վարչապետին /վիդեո/

Կառավարության դիմաց այս առավոտ նորից հավաքվել են Երեւանի տոնավաճառների առեւտրականները: Պահանջը չի փոխվել` “Շրջանառության հարկի մասին” օրենքի փոփոխությունը վերանայել, որը ժամանակավորապես կասեցվել էր, սակայն փետրվարի 1-ից նորից ուժի մեջ է մտնելու: Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, կառավարության մուտքի մոտ հավաքված հարյուրավոր մարդիկ վանկարկում են “կասեցում”`հանդիպում պահանջելով ՀՀ վարչապետի հետ: Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության Ամբողջական […]

Այսօրվանից սկսում է Առաջավորաց պահքը

Այս տարի հունվարի 26-ին սկսվում է Առաջավորաց պահքը (հատուկ է միայն Հայ Առաքելական եկեղեցուն): Այն տևում է հինգ օր` այս տարի մինչև հունվարի 30-ը ներառյալ: Ինչպես ավանդում է մեզ պատմությունը, Խոր Վիրապից ելնելուց հետո Սուրբ Գրիգորը Տիրոջ հրաշքով դարձի եկած Տրդատ արքային, հայոց մեծամեծերին ու ողջ ժողովրդին, նախքան մկրտելը, 65 օր շարունակ Քրիստոսին ու Նրա […]

16 խաղաղ բնակիչ է զոհվել. Մարիուպոլում սուգ է /վիդեո/

Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքը գնդակոծվել է, ինչի արդյունքում առնվազն 16 զոհ կա եւ 83 վիրավոր: Զոհերը քաղաքի խաղաղ բնակիչներն են, հայտնում է КП-ն: Անջատողականների եւ ուկրաինացի զինվորականների մարտերի արդյունքում Մարիուպոլում ավերածություններ են տեղի ւոնեցել, քաղաքում գրադ են կիրառել: Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ այժմ Մարիուպոլում բնակչությունը քաղաքի արևելյան մասից տարհանվում է արևմտյան մաս: Այնտեղ […]

Սահմանում հանգիստ էր

ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել է. “Անցած գիշեր ՀՀ եւ ԼՂՀ սահմաններում պահպանվել է հարաբերական հանգիստ: Հրադադարի ռեժիմի խախտումները թուլացման միտում ունեն: ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումները լիովին վերահսկվում են իրավիճակը”:

Մեկ տարի անց գտել են ինքնասպանություն գործած վանաձորցու դին

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձորի 37-ամյա բնակչի մահվան դեպքի առթիվ: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2015 թվականի հունվարի 03-ին՝ ժամը 17:30-ին, Վանաձոր քաղաքի Նարեկացու 28 հասցեում գտնվող նախկին շինարարական իրերի կոմբինատի տարածքի չօգտագործվող ավտոտնակում հայտնաբերվել է պարանոցից մալուխի մեկուսիչով կախվելու միջոցով ինքնասպանություն գործած, Վանաձոր քաղաքի բնակիչ, Սմբատ […]

Դաշնակցությունը նոր Բյուրո ունի

 Հայ Յեղափոխական Դաշնակցության 32-րդ Ընդհանուր ժողովը գումարվեց Դիլիջանում՝ 16-24 Հունվարի 2015 թվականի։ ՀՅԴ Բյուրոյի հրավերով գումարված ժողովին մասնակցեցին կուսակցության կազմակերպական շրջանների պատգամավորներ եւ խորհրդակցական ձայնով հրավիրյալներ։  Ժողովը նախ լսեց, քննարկեց եւ արժեւորեց կուսակցության անցած հաշվետու ժամանակաշրջանի գործունեությունը, ձեռքբերումներն ու թերացումները, ապա լրամշակման ենթարկեց առաջիկա քառամյակի համար ՀՅԴ քաղաքական ուղեգիծն ու ռազմավարությունը, արտաքին եւ ներազգային ճակատներում […]

Բանակը մեր լուսեղեն ապագայի երաշխիքն է. Արամ Ա /ֆոտո/

Հունվարի 25-ին Բանակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ՀՀ ԶՈւ հոգեւոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ։ Պատարագին ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես […]

Հանրային խորհրդում դեմ են

Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի տարածքում ոսկու հանքավայրի շահագործման հարցը լուրջ մտահոգություն է առաջացրել համայնքի բնակիչների շրջանում: Վերջիններս իրենց բողոքն են հայտնել Հանրային խորհրդին, որն էլ իր հերթին հունվարի 23-ին կազմակերպել է ՀԽ 4 հանձնաժողովների համատեղ նիստ՝ հրավիրելով շահագրգիռ կողմերին քննարկելու հարցը: ՀԽ ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի, Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի, Ազգային փոքրամասնությունների հարցերի, ինչպես նաեւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված