21 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իսրայելում Հայոց ցեղասպանության մասին պատմող կայք է բացվել

Իսրայելի “Նոյան տապան” Հայկական մշակույթի կենտրոնը կայք է բացել` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Կայքի նպատակն է իսրայելյան հասարակությանը ծանոթացնել այդ մեծ ողբերգության հետ, հայտնում է yerkramas-ը: “Նոյան տապանի” անդամները հույս են հայտնում, որ հասարակության իրազեկումը կարող է անդրադառնալ նաեւ երկրի ղեկավարության տեսակետի վրա` կապված այս հարցի հետ: genocide.org.il երկու լեզվով է` տեղի լեզվով եւ ռուսերենով:

Գռզոն թքած ունի՞

facebook-ի օգտատեր Մեսրոպ Մեսրոպյանը իր տարեգրքում գրառել է. ՛՛Գռզոների բանկը այս պահին արդեն բացահայտ ու վերջնականապես թքած ունի իր բանկում հաշվեհամար ունեցող հաճախորդների շահերի վրա: Զայրույթս այսքան անթաքույց չէր լինի, եթե այդպես վարվեին հանրապետության մյուս բանկերը: Բայց ի տարբերություն բարբուզնակի ծաղիկ ՀայԷկոնոմ բանկի, մյուս բանկերը գոնե որոշակի ֆիքսված քանակի դոլար վաճառում են իրենց հաճախորդներին, իսկ […]

Մայրաքաղաքում ամանորյա միջոցառումները կմեկնարկեն դեկտեմբերի 22-ից

Երևանում ամանորյա ձևավորման լույսերը կմիացվեն գլխավոր տոնածառի լույսերը միացնելու հանդիսավոր արարողությամբ, որով էլ կտրվի մայրաքաղաքի տոնական միջոցառումների մեկնարկը։ Ամանորի օրերին մայրաքաղաքը հագեցած է լինելու տոնական միջոցառումներով. վարչական բոլոր շրջանների կենտրոնական հրապարակներում՝ յուրաքանչյուրում մեկական օր, մինչև հունվարի 31-ը, տոնածառերի մոտ կանցկացվեն տոնական համերգներ ու տարբեր միջոցառումներ։ «Ովքեր կնախընտրեն բացօթյա միջոցառումները, համոզված եմ, կգոհանան. դրանց ճաշակն ու […]

Ամփոփվել են ապօրինաշինության հայտնաբերման և արձանագրման նախորդ շաբաթվա արդյունքները

Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության շնորհիվ մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 7 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 3 հասցեներում:  Հաշվետու ժամանակահատվածում շինարարական հրապարակների համար սահմանված պայմանները չպահպանելու դեպքերի վերաբերյալ 3 արձանագրություն է կազմվել:

Շունը հոշոտել է տիրուհու գլուխը

Աբականում ոստիկանությունը գործ է հարուցել տարեց կնոջ մահվան փաստի առթիվ: Ինչպես պարզվել է, կնոջ վրա հարձակվել է իր շունը ու հոշոտել նրան, հայտնում է ИА REGNUM-ը: 77-ամյա կնոջ դին հայտնաբերվել է իր տանը, որտեղ նա ապրում էր դստեր ու փեսայի հետ: Կնեջ գլուխը պոկված է եղել, մարմնին ատամների հետքեր են եղել:   Նրա դուստրը պատմել […]

Ցայտնոտային տրամադրություն է. ԱԺ նախագահը` ոչ իշխանականներին

”Ես կարծում եմ` դա ցայտնոտային տրամադրություն է, որովհետև ակնհատ է, որ ընդդիմության վարվելաձևը բոյկոտ չէր, քանի որ Ազգային ժողովում բոյկոտի խնդիր է առաջանում օրենսդրական նախաձեռնությունների առումով: Ես դա համարում եմ փորձ` ձախողելու Ազգային ժողովի աշխատանքը, որն, ինչպես տեսաք, չստացվեց”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀԿ-ը կողմ […]

Խորհուրդներ` հակառակ ուղղությամբ

Որքան մոտենա Ցեղասպանության 100-ամյակը, այնքան պիտի շատանան Թուրքիայի վարչապետի հայազգի խորհրդականի հայտարարությունները: Եւ այս առումով, երեւույթը պետք է ընկալել օրինաչափ. ի վերջո ճիշտ չեն այն պնդումները, որ Մահչուպյանի նշանակման մեջ դեր չի ունեցել նրա հայազգի լինելը եւ թե Մահչուպյանն ընդհանրապես թուրքական հրատապ հարցերի նկատառումով է, որ նշանակվել է  վարչապետի խորհրդական: Անկարայի համար երեւույթը ինքնին ենթակա […]

Վարդենյանց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14:00-ի  դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներըբաց են: ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության լրատվական  ծառայություն

Ձերբակալվել է զինծառայողից կաշառք վերցնելու պահին

Ս.թ դեկտեմբերի 16-ին ՀՀ ԱԱԾ կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, կաշառք ստանալու պահին ձերբակալվել  է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան Պետական մանկավարժական ինստիտուտի ՛՛Նախազորակոչային  պատրաստության և ֆիզիկական դաստիրակություն՛՛ ֆակուլտետի ռազմական ամբիոնի դասախոս, փոխգնդապետ Տիգրան Մադոյանը: Պարզվել է, որ Տ. Մադոյանը նույն ինստիտուտի 5-րդ կուրսի ուսանող, ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ՛՛N՛՛ զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ռուբեն Գևորգյանից՝ […]

Զարթնեք պարոնայք, որ նստած եք ղեկին

Կանգնեցրե՛ք ռուբլու ազատ փոխարկումը մեր երկրում, պարոնա՛յք, իրական խնդիրն այստեղ է: Մտե՛ք շուկա ու ուժ ցույց տվեք, պարոնա՛յք, ձեր մուզ-մուզ ու հայտարարված ներարկումները երազախաբություն են լոկ: Եվ ի վերջո խոսե՛ք պարոնայք, հասարակական հոգեբանության վրա ազդել է պետք, խոսե՛ք մարդկանց հետ, պարոնա՛յք: 1. Նախաբան. Բարդ մոդելներ ու հաշվարկներ չեմ ներկայացնելու։ Վստահ եմ ԿԲ-ն այդպիսի լիքը մոդելներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի