Հասել ենք Սասունցի Դավթի վիճակին. պահանջում են վարչապետին /վիդեո/
Կառավարության դիմաց այս առավոտ նորից հավաքվել են Երեւանի տոնավաճառների առեւտրականները: Պահանջը չի փոխվել` “Շրջանառության հարկի մասին” օրենքի փոփոխությունը վերանայել, որը ժամանակավորապես կասեցվել էր, սակայն փետրվարի 1-ից նորից ուժի մեջ է մտնելու:
Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, կառավարության մուտքի մոտ հավաքված հարյուրավոր մարդիկ վանկարկում են “կասեցում”`հանդիպում պահանջելով ՀՀ վարչապետի հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/10/03/502788/
© 1998 – 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

“Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների միության” նախագահ Ստեփան Ասլանյանը նշեց, որ վիճակն օրհասական է, եւ եթե օրենքը չկասեցվի, փետրվարի մեկից կփակվեն տոնավաճառների առեւտրի կետերը, այսինքն` “կվերանա փոքր եւ միջին բիզնեսը, առանց որի որեւէ երկիր գոյություն ունենալ չի կարող”:
՛՛Ով տեղյակ է մեր էպոսից՝ քաջատեղյակ է, թե Սասունցի Դավիթը երբ ոտքի կանգնեց:Հիմա երբ որ Չատին Բադին, Կոզբադին եկան…եթե կառավարությունը մտադիր է Կոզբադինի ռեժիմ կիրառելու իր ժողովրդի վրա՝ ժողովուրդն էլ պատրաստ է դիմակայելու: Բայց ես չեմ կարծում, որ ՀՀ կառավարությունը նման ռեժիմ կիրառի իր ժողովրդի վրա՛՛,-նշեց Ասլանյանը:
Ավելի ուշ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնել էր, որ պատրաստ է հանդիպել փոքր բիզնեսի ներկայացուցիչներին:
Մանրամասները`տեսանյութում: