20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչպես խուսափել 0 տոկոս տնտեսական աճից

՛՛Այդ կանխատեսումներն արվել են իմ կողմից դեռևս նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, այն ժամանակ էլ շատ պարզ երևում էր, որ ՀՀ-ի տնտեսական աճի հնարավորություններն այս տարի զրոյի են մոտեցել և նույնիսկ մինուսի կարող են հասնել՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ՀԱԿ անդամ վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կանխատեսմանը: Նշենք, որ ըստ ՎԶԵԲ-ի՝ 2015 թվականի տնտեսական աճը լինելու է զրո տոկոս: 

  Վահագն Խաչատրյանն այս կանխատեսումն արել է՝ հաշվի առնելով մեր տնտեսության լուրջ կախվածությունը Ռուսաստանի տնտեսությունից և հաշվի առնելով ամենակարևորը՝ տարսնֆերներից կախվածությունը ՌԴ-ից: ՛՛Տրանսֆերները մեր տնտեսության մի առանձին ճյուղ է, որ կազմում է տարեկան երկու միլիարդ և մի քիչ ավել: Մեր տնտեսության իրական հատվածի մի որևէ ճյուղ այդքան եկամուտներ մեզ չի ապահովում, իսկ քանի որ տարնսֆերների 90 տոկոսը ստացվում է  Ռուսաստանից, իսկ իրենց տնտեսության անկման պատճառով փոխանցումների մեծ քանակությունը նոյեմբերից էականորեն կրճատվել է, և այսօր արդեն ԿԲ-ի կողմից տրված պաշտոնական վիճակագրությամբ 60 միլիոն դոլարով միան նոյեմբերին է պակասել, կարծում եմ որ դեկտեմբերին նույնիսկ դրա կրկնապատիկը կլինի, հետևաբար այս կանխատեսումը հիմնավոր է՛՛,-նշեց նա:

Տնտեսագետի խոսքով՝ տրանսֆերների պակասը շատ վատ է անդրադառալու մեր տնտեսության վրա: ՛՛Եթե 2013-ին 1 միլիարդ 856 միլիոն էին տրանսֆերները կազմել, իսկ վճռային հաշվեկշռով՝ երկու միլիարդ, 2014-ին 30%-ով կկրճատվեն, իսկ այս տարի կիսով չափ: Դա նշանակում է՝ այդքան գումար պետք է Հայաստանի տնտեսությունն աշխատի, որպեսզի կարողանա իր բացասական հաշվեկշիռը գոնե այն մակարդակին պահի, որ եղել է 2013 թվականին: Իսկ դա տնտեսության կառավարման այս մոդելի պայմաններում անհնար է, որովհետև մեր արտահանումը երեք  անգամ պակաս է ներմուծումից, ներդրումներ չկան, արտաքին պարտքի հնարավորությունները էականորեն պակասել են՛՛,-շեշտեց նա: Ըստ Խաչատրյանի՝ եթե այս տարին կարողանանք զրոյական փակել, կարող ենք ասել, որ սա մեծ հաջողություն է:

Հարցին, թե արդյոք կան գործիքներ, որոնց միջոցով կառավարությունը կարող է խուսափել զրոյական տնտեսական աճից, նա պատասխանեց, որ դա կարելի է անել միայն քաղաքական կամքի դեպքում, այդ դեպքում էլ հնարավոր կլինի խուսափել նման ցուցանիշից ոչ թե 2015-ի, այլ 2016-ի համար: ՛՛Քաղաքական կամք ունենալու դեպքում գոնե կարող են պայմաններ ստեղծել, որ հաջորդ տարի չկրկնվի այն, որ այս տարի կլինի՛՛:

Դրա համար անհրաժեշտ է պայքար կոռուպցիայի դեմ, մասնավորապես մրցակցության ապահովում, տնտեսական գործունեության հավասար պայմաններ, մրցակցություն քաղաքական, տնտեսական ու առօրյա կյանքում և իհարկե մենաշնորհների վերացում: Վահագն Խաչատրյանն ընդգծեց, որ սրանց միջոցով այն գործիքները, որ այսօր կիրառվում են ֆինանսական մարմինների, կառավարության և իշխանության մարմինների կողմից, որոշակի տեղաշարժ կկարողանան ապահովել տնտեսության մեջ: ՛՛Հակառակ դեպքում կունենանք այն, ինչ ունեցանք դեկտեմբերին, երբ Կենտրոնական բանկը խսիտ մոնիտար գործիքներով փորձում էր պայքարել ինֆլացիայի դեմ, բայց չհաջողվեց, քանի որ մոնիտար գործիքները բավարար չեն, եթե չկա մրցակցություն ու պայքար մենաշնորհների դեմ՛՛:

Տնտեսագետը որպես օրինակ բերեց բենզինի գինը, որը նավթի գնի իջեցման պատճառով նվազեց ԱՄՆ-ում ու ԵՄ որոշ երկրներում, սակայ Հայաստանում ոչ մի փոփոխություն չեղավ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ