Որն է եղել ԴԱՀԿ-ի բացթողումը. որքան գումար է բռնագանձվել /վիդեո/
2014 թվականին բռնագանձումների և վերականգնումների ծավալը գերզանցել է 37 միլիարդ դրամի սահմանագիծը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը: Նա հայտնեց, որ 2014-ին հարուցվել է 480.075 կատարողական վարույթ՝ նախորդ տարվա 123.228-ի դիմաց: Հարուցված կատարողական վարույթներով հաշվետու տարում պահանջատեերի օգտին բռնագանձվել և վերականգնվել է 38 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա շուրջ 20 միլիարդ դրամ գումարի դիմաց:
Նախորդ տարվա կարևոր միջոցառումների շարքում նա առանձնացրեց երկրորդ գիտաժողովը, որը նվիրված էր հարկադրանքի սահմանումներին, խնդիրների լուծումներին, որին մասնակցել է 18 երկիր:
Ինչ վերաբերում է այս տարվա անելիքներին, նա նշեց, որ կարևորը դատական կատարողների միջազգային միությանն անդամակցությունն է: Միհրան Պողոսյանը խոսեց նաև բացթողումներից, որից էր բանկերի կողմից ամբողջ հաշիվների սառեցումը: ՛՛Եթե հիշում եք, ամառվա ամիսներին քաղաքացիները հանգստի ռեժիմում էին գտնվում, և մենք ունեցանք խնդիրներ, որ մարդկանց հաշիվները փակվում էին, և նրանք խնդրի առաջ էին կանգնում և ստուգելուց հետո պարզվում էր՝ չնչին գումարի մասին էր խոսքը: Վարչապետի հանձնարարականով արագ արձագանքման խումբ ստեղվեց և, փառք Աստծու, կարճ ժամանակում այդ խնդիրները լուծեցինք՛՛:
Նախորդ տարվա կատարված աշխատանքների արդյունքներով ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու համար ԴԱՀԿ ապահովող ծառայության 85 աշխատակից արժանացել են տարբեր խրախուսումների: ՀՀ գլխավոր հարկադիրի կատարողի հրամանով ՛՛ԴԱՀԿ ապահովող ծառայության լավագույն բաժին՛՛ փոխանցիկ մրցանակների են արժանացել ծառայության երկու բաժին: Փոխանցիկ մրցանակը սահմանվել է երկու տարի առաջ և ամենամյա բնույթ է կրում: